HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն պաշտոնյաների փոփոխություն չի՞ նախատեսել

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ն փոխելու է իր մի քանի մարզպետներին: Արդյո՞ք «Հանրապետական» կուսակցությունը պաշտոնյաների փոփոխություն է անելու: Նման խնդիր մեզ մոտ չի քննարկվել, եւ հետո` այն ինչ կառավարության խնդիրն է, կառավարությունն է անում, կուսակցությանն էլ` կուսակցությունը: Երկրի նախագահը, վարչապետը եւ կառավարության մի քանի անդամները ՀՀԿ անդամ են եւ նման խնդիրները քննարկվում են իրենց մոտ: Բայց առայժմ նման քննարկում չի եղել: Իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ չի՞ հեռացվի զբաղեցրած պաշտոնից, ինչի մասին մամուլը գրում է: Չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, նրա պաշտոնավարման հարցը չի քննարկվել: Համապետական ընտրությունները մոտենում եւ եւ դրա հետ կապված ՀՀԿ-ն նախատեսու՞մ է  որոշակի պաշտոնյաների փոփոխություն: Ոչ, որովհետեւ ընտրությունները մոտենում են, իսկ ընտրապայքարին դեռւես մի տարուց ավել ժամանակ կա: Իսկ Ձեր կարծիքով` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի հրաժարականը կապված չէ՞ր գալիք ընտրությունների հետ: Չեմ կարծում, ճիշտն ասած որեւէ  ինֆորմացիա չունեմ, դա երեւի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խնդիրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter