HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վարդան Այվազյանի խորհուրդը «100 քայլ»-ի հեղինակներին

«Ես` որպես Այվազյան Վարդան և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ` նայել եմ «100 քայլ»-ը: Որոշակի քայլեր դե ֆակտո գործողության մեջ են, իսկ գործողության մեջ նշանակում է օրենսդրորեն ամրագրված է, այսօր կառավարության գործունեության ծրագրի մեջ է»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նա հավելեց, որ ՀԱԿ-ի ներկայացրած «100 քայլ» ծրագրի որոշ դրույթներ «մեկը մեկին համընկնում են» այն քայլերի հետ, որոնք իրականացնում է կառավարությունը: Իսկ «100 քայլ»-ի որոշ դրույթներ էլ, ըստ բանախոսի, ուտոպիստական են: Ուստի, Վարդան Այվազյանը խորհուրդ տվեց «100 քայլ»-ի հեղինակներին. «Ես շատ ողջունած կլինեի, որ մեր հարգարժան ընկերները, որ ներկայացրել են «100 քայլ» հասկացողությունը, նախօրոք ծանոթանային կառավարության գործունեության ծրագրին` դրա հետ կապված, նոր դրանք ներկայացնեին, որովհետև կառավարության գործունեության ծրագրով հստակորեն ներկայացված է»: Նրա համոզմամբ` կառավարության հակաճգնաժամային ծրագիրն այսօր տալիս է կոնկրետ դրական արդյունքներ: Ծրագրով նախատեսվում է ֆինանսական հատվածում ներդրումներ, աջակցություն փոքր ու միջին բիզնեսին, ինչպես նաև համակարգաստեղծ ձեռնարկությունների խթանման գործընթաց: «Մեր ակնկալիքները շատ կարճաժամկետ հատվածում ենք մենք ուզում տեսնել: Բնականաբար, ես էլ ձեզ պես միշտ կուզեի, որ շատ արագ տեղի ունենար: Բայց այն քայլերի տեմբերը, որոնք այսօր արդեն կամաց-կամաց դրական արդյունք են տալիս, մենք կարճաժամկետ ժամանակահատվածում մի քիչ արագացնում ենք, բայց տնտեսության մեջ կարճաժամկետ այդպիսի բաներ տեղի չեն ունենում»,- ասաց Վարդան Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter