Պատգամավոր դարձած անձը ի՞նչ պետք է անի իր բիզնեսը
Այս հարցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը. «Պատգամավոր դառնալը չի նշանակում սեփականությունից զրկվել, պատգամավոր դառնալը նշանակում է, որ դու քո գույքը պիտի տաս ուրիշին` կառավարման համար, և աշխատավարձ չստանաս»,- պարզաբանեց պատգամավորը:
Նա նաև ավելացրեց, որ մինչև 2005թ-ի սահմանադարական բարեփոխումները պատգամավորը չէր կարող զբաղվել տնտեսական գործունեությամբ, բայց կարող էր կառավարել իր սեփականությունը: Իսկ 2005-ից հետո բոլոր պատգամավորները իրենց սեփականությունը տվել են կառավարման, ինչն արել է նաև ինքը` Հակոբ Հակոբյանը:
«Դուք ասում եք, եթե պատգամավորը ունի սեփականություն և կարող է իր դիրքը օգտագործել իր անձնական շահի համար: Ես էլ ասում եմ ձեզ, բոլոր մարդիկ ունեն անձնական շահ»,-հավելեց Հակոբ Հակոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել