HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Խաչատրյանը նվաճեց փոքր ոսկի

Ցավալի վնասվածքի պատճառով մեր մարզիկը դուրս մնաց հետագա պայքարից Երեկ Թուրքիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում իր ելույթը հրաշալի սկսեց Արա Խաչատրյանը: 85 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ-անոց ծանրաձողը և նվաճեց փոքր ոսկե մեդալ` անգերազանցելի դառնալով մյուս բոլոր մրցակիցների համար: Հրում վարժությունում Արա Խաչատրյանը պատվիրել էր 201 կգ: Սակայն վարժության հենց առաջին մոտեցման ժամանակ դժբախտաբար Արան այնքան ծանր վնասվածք ստացավ, որ սկսեց գալարվել ցավից: Հայազգի մարզիկը, ով չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդն էր, չկարողացավ շարունակել ելույթները: Արա Խաչատրյանը տեղափոխվեց հիվանդանոց: Նա կոտրվածքներ չունի, սակայն մկանային ծանր վնասվածք է ստացել: Պարգևատրման ժամանակ Արայի նվաճած փոքր ոսկին ստացավ մարզիչը: Երեկ ծանրամարտի աշխարհի առաջնությունում անհաջող հանդես եկավ Հայաստանը ներկայացնող մեկ այլ ծանրորդ` Տիգրան Վ. Մարտիրոսյանը: Նա զրո ստացավ պոկում վարժությունում և այլևս չմասնակցեց հրում վարժությանը: 85 կգ քաշային կարգում երեկ չեմպիոն դարձավ Լեհաստանի ներկայացուցիչ Ադրիան Ժելինսկին, ով հրում վարժությունում բարձրացրեց 211 կգ-անոց ծանրաձողը և ցույց տվեց երկամարտի 383 կգ արդյունք: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին 77 կգ քաշային կարգում Տիգրան Գ. Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ նախորդ օրը բրոնզե մեդալի էր արժանացել Մելինե Դալուզյանը: Լուսանկարը` armsport.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter