HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ալիկ Սարգսյանը նորից ճնշում է գործադրում դատարանի վրա

«Ես հիմա էլ եմ հայտարարում. իմ խորին վերջնական համոզմամբ` դա ինքնասպանություն է: Միգուցե դրդել են նրան ինքնասպանության, միգուցե ճնշում եղել է: Ես դա արդեն չեմ հերքումգ Ինչ վերաբերում է ընդհանրապես Խալաֆյանի գործին, ես ուղիղ հայտարարում եմ` ե՛ւ ես` որպես ոստիկանության պետ, ե՛ւ իմ բոլոր գործընկերները այս գործին չենք միջամտում»,- անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Այնուհետեւ հավելել է. «Որովհետեւ ոստիկանության բաժիններում մարդ չեն սպանում: Չեն բերում 10 հոգով մարդուն ներկայացնում բաժին, որից հետո էլ սպանում են: Նպատակը կասե՞սգ Միգուցե մի անգամ մեկդ մեկնաբանի` պատճառը ո՞րն էր Խալաֆյանին սպանելու»:

Գուցե ոստիկանապետն ի՞նքը մեկնաբանի, թե ոստիկանական բաժանմունքում Խալաֆյանը ինչու է «ինքնասպան» եղել:

Ալիկ Սարգսյանն այդպես էլ չի ուզում հասկանալ, որ իր «վերջնական համոզմունքը» իրավական կատեգորիա չէ: Նա նույնիսկ չի կարողանում հասկանալ, որ իր այդ հարցազրույցն արդեն իսկ պաշտոնեական դիրքի չարաշահում է եւ ուղիղ ճնշում դատարանի վրա, ավելին` նրա խոսքը սպառնալիք է` ուղղված դատավորին: Եթե ոստիկանապետը մի քիչ իրավաբանություն իմանար, այս էլ որերորդ անգամ չէր կրկնի ինքնասպանության մասին հայտարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter