HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ԱԱԾ-ում նշանակվե՞լ է ծառայողական քննություն

«Հետք» շաբաթաթերթում տպագրված (N 31, սեպտեմբերի 9-15) «Էժան «պրծնելու» գինը` 50000 եվրո + 20000 դոլար + ընկերոջ զոհողություն» հոդվածի հիման վրա, մեր տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն:

Հիշյալ հոդվածով «Հետքն» անդրադարձել էր միջազգային հանցավոր խմբի պարագլուխ Օլիվեր Ռադուկու Մարիանի նամակին, որտեղ վերջինս պատմում էր, թե ինչպես են «Հայաստանում հսկայական գումարներ հափշտակել, երկրից դրանք հանել, ինչպես են ձերբակալվել ու կաշառքի միջոցով արժանացել մեղմ պատժի»: «Այդ հրապարակմանն անդրադարձել է գլխավոր դատախազությունը: Որեւէ այլ տեղեկություն չունեմ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը: Որ իրականում հրապարակման շուրջ ԱԱԾ-ում ինչ-որ բան է կատարվում, վկայում է նաեւ մեկ այլ իրողություն: Օրերս ԱԱԾ աշխատակիցներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Կոռնել Ստենգաչուին: Նա անցյալ տարի հիշյալ գործի շրջանակներում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ իբրեւ հայաստանյան բանկերից կեղծ քարտերով հսկայական գումարներ հափշտակած հանցավոր խմբի պարագլուխ: «Հետքի» հետ զրույցում Կոռնելը չմանրամասնեց, թե ԱԱԾ-ականները կոնկրետ ինչից են իր հետ խոսել: Միայն նշեց, որ վերջիններս մի քանի հարց են տվել: Բացի դրանից, Կոռնելի ներկայացմամբ՝ հոր խնդրանքով Ռումինիայի իրավապահները հարցաքննելու են սույն գործի շրջանակներում Հայաստանում դատապարտված եւ արդեն ազատության մեջ գտնվող անձանց, ու «նրանց ցուցմունքները դրվելու են Հայաստանի նախագահի սեղանին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter