HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հանցագործին «բացահայտելու» համար էլ է քաղաքական որոշում պետք

Մեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել է Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի վրա: «2009 թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 10:30-ին, դուք եկաք իմ գինու գործարան եւ առաջարկեցիք գումարի դիմաց վճարել գողացված «Մերսեդես», «Տուարեգ» եւ «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ: Ես չառարկեցի, եւ պայմանավորվեցինք նայել մեքենաները»:

Սա ասել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանը (մականունը` Յուվեցի Կարո) Արթուր Զադոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Ուշադիր կարդացեք` խոսքը գողացված մեքենաների մասին է: Հայաստանում բոլորը գիտեն, որ այս պատգամավորը գողացված մեքենաներ է իրացրել, կարծում եմ` այսօր էլ նա շարունակում է դրանով զբաղվել: Շատ հավանական է, որ այդ մեքենաները փնտրվում են նաեւ Ինտերպոլով:

Ընդ որում` հայտնի են Թուրքիայից բերված երկու գողացված մեքենաների սերիաները եւ տերերը: Ինչո՞ւ ոստիկանությունը քրեական գործ չի հարուցում, ինչո՞ւ է այս մարդը դեռ տեղ զբաղեցնում Ազգային ժողովում:

Նրանք, ովքեր պիտի տան այս հարցերի պատասխանները, «կոռուպցիայի դեմ պայքարի» ազգային ծրագրեր են մշակում: Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով պետք է պատժվեր այս պատգամավորը, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ քաղաքական որոշում չկա:

Ամեն ինչի համար քաղաքական որոշում է պետք, հանցագործին բացահայտելու համար էլ քաղաքական որոշում է պետք: Կարո Կարապետյանը Աշտարակի նախկին ոստիկանապետն է եղել, պատկերացնու՞մ եք` ինչեր է նա արել այդ տարիներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter