HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ա.Կարապետյան. «Եթե նման բան կա, դա կարող էր միայն Միքայել Մինասյանի գլխում ծագել»

«Եթե այդպիսի սցենար կա` Գագիկ Ծառուկյանին դարձնել արհեստական ընդդիմություն, ուրեմն շատ վատն է սցենարիստը, որովհետև մեզ մոտ օլիգարխներին էնպես էլ չեն սիրում, դեռ դրան էլ գումարենք մի հատ էլ ընդդիմադիր օլիգարխ: Եթե նման բան կա, դա կարող էր միայն Միքայել Մինասյանի գլխում ծագել»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` մեկնաբանելով, թե արդյոք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև առկա խմորումները ձևական մարտավարությո՞ւն են, թե՞ այդ երկու ուժի միջև իսկապես շահերի լուրջ բախում կա:

Բանախոսը նշեց, որ այսօր Հայաստանում ստեղծված համակարգն օլիգարխիկ է, իսկ ամենագլխավոր օլիգարխը Գագիկ Ծառուկյանն է: Ուստի տրամաբանական չէ, որ մարդը ինքն իր դեմ քայլ անի: Հետևաբար, Արամ Կարապետյանի կարծիքով, Գագիկ Ծառուկյանը չի գնա համակարգի դեմ, ինչպես չեն գնա Միխայիլ Բաղդասարովը, Բարսեղ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը և մյուսները: Երբ լրագրողը նշեց, որ Ռուսաստանում համակարգը գնաց Յուրի Լուժկովի դեմ, Արամ Կարապետյանն ասաց, որ այն, ինչ լրատվամիջոցները գրում են Մոսկվայի նախկին քաղաքապետի պաշտոնանկության մասին, իրականում որևէ կապ չունի նրա հետ, թե ինչու նրան «այս օրը դրեցին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter