HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

FICTS -ի գլխավոր մրցանակը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն արժանացել է գլխավոր մրցանակի FICTS -ի կողմից` «FICTS PLATE D’HONNEUR 2010»:  FICTS-ը Կինոյի, հեռուտատեսության և սպորտի միջազգային դաշնությունն է, որը  միավորում է 103 երկրներ և հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովի անդամ «Մշակույթի և օլիմպիական կրթության» ոլորտում: «FICTS PLATE D’HONNEUR 2010» մրցանակը շնորհվում է «սպորտի, հեռուստատեսության, կինոյի, լրագրության և շոուների ոլորտում գործող այն կազմակերպություններին, որոնք նշանակալի դեր են խաղացել նշված բնագավառների արժեքների խթանման գործում»: Այս պատվավոր մրցանակը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին կհանձնվի 28-րդ «Միլանի միջազգային FICTS փառատոնի» ընթացքում, որը միջազգային միջոցառում է` նվիրված կինոյին, հեռուստատեսությանը և սպորտային մշակույթին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Պալացցո Ջուրեկոնսուլտիում աշխարհի մի շարք հեռուստատեսությունների և կարևորագույն թերթերի ներկայացուցիչների ներկայությամբ: ՈՍԿԵ ԾԻՐԱՆ միջազգային կինոփառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter