HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրան»-ն օրինակ է ծառայել Ռիգայի կինոփառատոնի համար

«Ոսկե ծիրան»-ը տարիներ շարունակ համագործակցում է Ռիգայում կազմակերպվող ԱՐՍԵՆԱԼՍ կինոփառատոնի հետ: Այս տարի ԱՐՍԵՆԱԼ-ը, որի հիմնադիրներից է նաեւ Սուրեն Բաբայանը, նշում էր իր 20-ամյակը: Այս տարվա սեպտեմբերին փառատոնի շրջանակներում առաջին անգամ կայացել է «Ռիգա վիրուս» դասընթացների ծրագիրը երիտասարդ կինոգործիչների համար, որի համար օրինակ է ծառայել երևանյան փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» համագործակցության ֆորումը: Հայաստանից ընտրվել էին 3 կինոնախագծեր, որոնց հեղինակները` Արեգ Ազատյան, Շողեր Թադևոսյան, Դավիթ Մաթևոսյան, Մարիամ Օհանյան, Աստղիկ Սիմոնյան և Անահիտ Օրդյան, հրավիրվել էին Ռիգա: Ծրագրին մասնակցել է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը, որը «Ռիգա վիրուս»-ի հայկական կողմից համակարգողն է: «Ռիգա վիրուս»-ի շրջանակներում կինոսցենարի զարգացման և ֆիլմարտադրության մարկետինգի թեմաներով դասընթացները վարել են եվրոպացի մասնագետները: Ծրագրին մասնակցել են երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից և Բալթյան երեք երկրներից, որոնք դասընթացների վերջին օրը ներկայացրել են իրենց կինոնախագծերը : Այսպիսով, «Ռիգա վիրուս»-ը նպատակ ունի դառնալ Կովկասի եւ Բալթյան երկրների միջեւ կինոյի ոլորտում համագործակցության յուրահատուկ վայր: ԱՐՍԵՆԱԼՍ 2010-ի շրջանակներում ներկայացվել է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter