HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ցյուրիխ երկո՞ւ» է նախապատրաստվում

Ինչո՞վ է զբաղված Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիայում

«Հիմա Շվեյցարիա են կանչել Հովիկ Աբրահամյանին, այսպես ասած, մշակում է ընթանում, «Ցյուրիխ 2»-ի նախապատրաստում է: Հետո խորհրդարան կբերեն, «ոնց կբերեն, այնպես էլ կընդունեք, ի՞նչ է եղել, Թուրքիայի հետ սահմանը բացում ենք, քիրվայություն ենք անում և այլն»»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նրա ունեցած տվյալներով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հիմնական նպատակը «Ցյուրիխ 2-ն» է, որը նույն «Ցյուրիխ 1» ծրագիրն է` ավելացրած տնտեսական մասը: «Ազատ գոտիներ ստեղծել, առևտուր, փող տան: Ասում են. «Լավ, եթե դուք կհանձնեք օկուպացված տարածքները, դրանից հետո սահմանը կբացվի, բայց դրա համար նաև փող էլ կտանք, թող զարգացում լինի»»,- ասաց Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով` ամերիկացիները տեսան, որ հայերը չընդունեցին իրենց կազմակերպած «Ցյուրիխ 1»-ը: Եվ քանի որ ռուսները հայերին ավելի մոտ են համարվում, այժմ ամերիկացիները «Ցյուրիխ 2» են փորձում կազմակերպել ռուսների միջոցով և առանց երևալու են ուղղորդում գործընթացը: «Իմ անձնական կարծիքն է, որ սեպտեմբերի 20-ի մոտերը իրենք հասկացան, որ այդ ճանապարհն էլ չի գործում: Մեդվեդևի այցից հետո ոչ մի բան չփոխվեց: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի և եվրոպական էլիտայի մեջ եղած մարդիկ հստակ նայում են, որ ասենք, Սերժ Սարգսյանը Նալբանդյանի միջոցով ստորագրեց, չէ՞, պրոտոկոլ կոչվածը, հետո գնաց Ֆրանսիա, վրան քարեր գցեցին: Այսինքն` նրանք սկսել են հասկանալ, որ եթե մարդը, որը ստորագրելու է, և հայ ազգը այդ ստորագրության հետևից գնալու է, ընկալելու է, որ հայկական շահերին դեմ է, ուրեմն կթողնեն, թող Մեդվեդևը շարունակի իր առաքելությունը»,- ասաց Արամ Կարապետյանը: Չի բացառվում, որ Մեդվեդևը կարող է ՀՀ նախագահին «ընկերական հարաբերություններով ստիպել կամ ինչ-որ ձևով պայմանավորվել», որ վերջինն ինչ-որ քայլեր անի արձանագրությունների հարցում, բայց միևնույն է` դրանից ոչինչ չփոխվի: Մինչդեռ ԱՄՆ-ին պետք է, որ այս հարցում տեղաշարժ լինի, որից հետո ԱՄՆ-ը կորոշի, թե որ ուղղությամբ տանի գործընթացը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է փորձ արվում «Ցյուրիխ 2»-ը Ազգային ժողովի նախագահի միջոցով իրականացնել` Արամ Կարապետյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ, կասկածներ կան, որ խորհրդարանը կարող է չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, Հովիկ Աբրահամյանը կարող է չգնալ նման քայլի: «Ես որքանով տեղեկացված եմ, Հովիկ Աբրահամյանը, բացի նրանից, որ Շվեյցարիայում հիմա զբաղված է այդ խնդիրներով, կա այլ առաքելություն ևս: Դա կապ չունի պետական առաքելության հետ: Միգուցե անձնական շահեր, միգուցե որոշակի ընդդիմադիրների հաշիվներ պարզել»,- ասաց Արամ Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter