HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչո՞ւ Լուժկովի պաշտոնանկությունն այդքան մեծ արձագանք ստացավ Հայաստանում

Արամ Կարապետյանի խորհուրդը Սերժ Սարգսյանին

Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունն այդքան մեծ արձագանք ստացավ Հայաստանում, քանի որ Լուժկովը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լուրջ բիզնես գործընկեր, և հայկական, հատկապես ղարաբաղյան թևի ակնառու ներկայացուցիչներ, որոնք մեծ բիզնեսներ ունեն Մոսկվայում, ևս համարվում են այդ կլանի մաս: Այս մասին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Կարծում եմ` մոտակա ամսվա մեջ էլի կտեսնեք որոշակի նմանատիպ խնդիրներ` թե Լուժկովի գործի հետ կապված, թե այլ գործերի, որն իր ազդեցութունը կունենա նաև Հայաստանի դաշտի վրա»,- ասաց Արամ Կարապետյանը: Մոտ 20 օր առաջ արդեն Լուժկովի կլանի հետ կապ ունեցող հայ գործարարները սկսել էին վաճառել Մոսկվայի կենտրոնում իրենց ունեցած օբյեկտները: «Բացահայտ ցուցակով ինձ տալիս էին, այսինքն` այս օրը այսքան մարդ է վաճառել, դրանց մեջ` այսքան հայ: Եվ այս մարդիկ ցանկություն ունեին իրենց սեփականությունից ազատվելու: Ուրեմն միանշանակ գիտեին, որ մի 20 օր հետո ինչ-որ բան լինելու է»,- ասաց Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով` երբ Լուժկովը Ավստրիայում էր, այնտեղ հավաքվել էին նաև բավականին խոշոր գործարարներ Ռուսաստանից և այլ երկրներից ու քննարկել, թե ինչ անել իրենց ունեցածը: «Եթե այդպես է լինելու, և սեփականությունը վերցնելու են, ուրեմն պարզ է, որ սեփականության վերցնելը գալու հասնելու է Հյուսիսային պողոտա, Նորագյուղ, Մոսկվայի տուն, որը երևի պիտի ստուգվի»,- ասաց ՆԺԿ նախագահը: Նա նշեց, որ դեռ Ելցինի իշխանության որոշմամբ Լուժկովին տրվել է Կովկասի տնտեսական կուրատորի դեր: Լուժկովը տնտեսական շահեր ուներ ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Ադրբեջանում` Ալիևների կլանի հետ և այլն: «Ես, օրինակ, հիմա մի քիչ դժվար եմ հասկանում` Ռոբերտ Քոչարյանը ինչ է անելու: Ռոբերտ Քոչարյանին մի բան է մնում` մի ստատուս ձեռք բերել, որովհետև ոչինչ չունի (բացի փողից), չունի լոբբինգի այդ մեխանիզմը Մոսկվայում: Իմ կարծիքով` ամեն ինչ պիտի անի, որ վարչապետ դառնա, այսինքն` ստատուս ձեռք բերի»,- ասաց Արամ Կարապետյանը: Լուժկովի պաշտոնանկությունից հետո 17 քրեական գործ է հարուցված: Եթե հաշվի առնենք, որ նրա կինը` Ելենա Բատուրինան, 58 օբյեկտ ունի Մոսկվայում, մոտ 100 քրեական գործ էլ դեռ կարող է հարուցվել, և սեփականության վերաձևում կլինի: ՆԺԿ նախագահի համոզմամբ` Մեդվեդևի վերջին այցից հետո և Հայաստանում, և դրում Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի մարզ, որտեղ ռուսները գալիս, խնդիրներ լուծում ու գնում են, և սա է պատճառը, որ Յուրի Լուժկովի պաշտոնակությունն այդպիսի մեծ արձագանք ստացավ Հայաստանում: «Բոլոր խնդիրների լուծման ճանապարհը հիմա ավելի շատ կապված է Մոսկվայի հետ, քան Երևանի: Դա հայ ազգի ցանկությունը չի եղել և ոչ էլ ռուս ազգի: Չգիտեմ` Մեդվեդևինը եղե՞լ է, թե՞ չէ, բայց իշխանությունն ինքն է այստեղ ներկայացրել, որ տեսեք` սա այնպիսի մեծ գործ է, և կարելի է համարել, որ Սերժ Սարգսյանը շատ ուժեղացավ նրանից, որ Մեդվեդևը եկավ և պայմանագիր ստորագրեց»,- ասաց Արամ Կարապետյանը: Քանի որ Սերժ Սարգսյանի հետ կապվելու այլ ճանապարհ չունի, ՆԺԿ նախագահը լրագրողների միջոցով ՀՀ նախագահին խորհուրդ տվեց չմոռանալ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի դեպքը: Լուկաշենկոն Ելցինի, Պուտինի, իսկ հետո նաև Մեդվեդևի ամենամոտ ընկերն ու բարեկամն էր: Բայց հիմա այդ ջերմ հարաբերություններն այլևս չկան: «Ֆիլմ էին նկարահանել, կոչվում էր «Дураки на дорогах»: Շատ հետաքրքիր է, որ Լուկաշենկոն ինքը հենց ասաց, որ սատարել է այդ ֆիլմին: Եվ ցույց էին տալիս` Պուտինը ոնց է գնում Ալթայով: Հետո ասացին, որ ուզում էին սպանել Լուկաշենկոյին և այլն: Այսինքն` երեկվա ամենամոտ ընկերները դարձել են այսօր ամենալուրջ թշնամիներ: Դրա համար ուզում եմ Սերժ Սարգսյանին մի անգամից ասել, որ այսպիսի քաղաքական ենթատեքստով, մանավանդ մեր տարածաշրջանում, երբ արագ է ամեն ինչ փոխվում, անձնական-ընկերական հարաբերությունները որևէ բան չեն նշանակում, վաղը կարող են դառնալ թշնամական, Աստված չանի: Այսինքն` շահերով պիտի շարժվել»,- ասաց Արամ Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter