HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դիտարկումները փոխանցվել են Կիրիլ պատրիարքին

Ադրբեջանցի դիվերսանտի դիակը փոխանցելու վերաբերյալ Ադրբեջանի կրոնական առաջնորդների եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերության վերջին դրսեւորումը, ըստ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, այն է, որ Կովկասի մուսուլմանների առաջնորդի խնդրանքով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է Գարեգին Բ կաթողիկոսին, որպեսզի նա ադրբեջանցի դիվերսանտի մարմինը փոխանցելու հարցում միջնորդի ՀՀ իշխանություններին: «Վահափառ Հայրապետիը խնդիրը ներկայացրել է իշխանություններին, եւ քննարկումների արդյունքում Կիրիլ պատրիարքին ծանուցվել է, որ հայկական կողմից մշտապես դրսեւորվում են բարյացակամություն, հանդուրժողականություն, մինչդեռ ադրբեջանական կողմը որեւէ ձեւով չի դրսեւորում բարի կամք»,- նշում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ հավելում, թե ասվածի վկայությունն այն է, որ ցայսօր Ադրբեջանի տարածքում 6 հայ ռազմագերի կա, որոնց ադրբեջանցիները չեն վերադարձնում հայկական կողմին: «Մինչեւ ադրբեջանցի դիվերսանտի մարմնի վերադարձը, որը խլել է 5 հայորդու կյանք, նրան արդեն շնորհվել է հերոսի կոչում: Սա խոսում է մի փաստի մասին, որ Ադրբեջանում տակավին ռազմատենչ, մարտական տրամադրությունները գերիշխող են,- ասում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու շեշտում,- այս դիտարկումները փոխանցվել են Կիրիլ պատրիարքին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter