HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քննիչին սպանե՞լ են

Երեկ գիշերը Նոր Նորքի 2-րդ զանգվածում` Բագրևանդի փողոցում, հայտնաբերվել է Մարտի 1-ի գործով քննիչներից մեկի` 31-ամյա Տիգրան Սահակյանի դին: Ըստ ոստիկանության` մահվան պատճառը վրաերթն է: Իսկ Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համարում է, որ քննիչի մահը պայմանավորված է քաղաքական ենթատեքստով: «Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, ամեն ինչ ունի քաղաքական ենթատեքստ, այդ թվում նաեւ Հոկտեմբերի 27-ի հետ կապված ցմահ դատապարտվածների տարօրինակ մահերը: Այսինքն` ոչ մի բան պատահական չի լինում»,- ասում է նա: Իրավապաշտպան Սաքունցը հավելում է, որ Հայաստանում «սիստեմն» այնքան ամբողջատիրական է, իսկ իրավապահ մարմինները` բնույթով խղճուկ, որ տիրապետում են շատ ստոր տեխնոլոգիաների` «թիրախային հարձակումներ կամ բաներ անելու» առումով: «Ուշադրություն դարձնեք` ո՞ւմ նկատմամբ է կատարվում: Ով որ սիստեմի ներսում է եւ բավական լավ տիրապետում է որոշակի ինֆորմացիայի, եւ շատ վտանգ կա, որ այդ ինֆորմացիան կարող է դուրս հորդել: Այսինքն` իրենք չեն կարող կառավարելի դարձնել այդ մարդու պահվածքը»,- նշում է Արթուր Սաքունցը եւ հարցնում, թե ինչքանով էր պատահական փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը կամ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Վռամ Գալստյանի ինքնասպանությունը: «Մեկը հոսանքահարումից է մահանում, մեկը` ավտովթարից, մեկին էլ սպանում են օրը ցերեկով… Միանշանակ, պատահական ոչինչ չի լինում»,- եւս մեկ անգամ շեշտում է իրավապաշտպանը: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter