HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կավելանան գիտության, կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտի ծախսերը

2011 թվականի բյուջեն կպահպանի սոցիալական ուղղվածությունը: Այսօր 2011թ-ի պետական բյուջեն ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ բյուջեի ծախսային մասում սոցիալ-մշակութային հատվածը կազմում է գրեթե 45 %: Ավելին, լրացուցիչ 63 մլրդի ծախսեր են նախատեսված, որից 44 մլրդը` սոցիալ-մշակութային ուղղվածության: Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ ավելանալու են հատկացումները գիտության ոլորտում` մոտ 12 %-ի չափով, գումարային` 1 մլրդ դրամից ավելի: Մոտ 15 տոկոսի չափով նախատեսված է մշակույթի ոլորտում աշխատողների աշխատավարձի բարձրացում: Ավելանալու են ծախսերը առողջապահության ոլորտում` մոտ 9 մլրդ դրամի չափով, ինչպես նաև կրթության ծախսերը հատկապես կապիտալ շինարարության ոլորտում` դպրոցաշինություն, ավագ դպրոցների վերանորոգում և այլն: Ավելանալու են նաև պաշտպանությանն ուղղված ծախսերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին հատկացվող աջակցությունը, որը տրամադրվում է պետական վարկի տեսքով: Շարունակելու են ավանդների փոխհատուցման համար նախատեսվող բյուջետային միջոցների հատկացումները, որը հաջորդ տարվա համար կլինի ավելի շատ, քան մինչև ճգնաժամը: Իսկ կայունացման հիմնադրամի միջոցները` 27 մլրդ դրամը հիմնականում ուղղվելու է աղետի գոտում շինարարական աշխատանքների իրականացմանը: Այս տարի և հաջորդ տարի լրացուցիչ միջոցների ներգրավում չի լինի, այլ միայն պլանային վարկային ծրագրերն են իրականացվելու: Հայաստանի արտաքին պարտքի ընդհանուր մակարդակը տարվա աընթացքում կկազմի ՀՆԱ-ի մոտ  42-44 տոկոսը, որը, ըստ նախարարի, չի հատում մտահոգիչ շեմը` 50 %:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter