HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8 անգամ ավելի տուգանք` խաղատներին

Այս տարի 8 անգամ ավելացել են շահումով խաղատների նկատմամբ կիրառված տուգանքները: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այս տարի ֆինանսների նախարարությունը խստացրել է ստուգումները խաղատներում: Հիշեցնենք, որ անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ իրենց ստուգումների արդյունքում շահումով խաղասրահների կամ խաղատների գործունեության հետ կապված որոշ թերություններ են հայտնաբերվել. խաղատները որոշակի քանակությամբ լիցենզիա են ստանում, սակայն հարկային փաստաթղթերում քիչ թիվ են ցույց տալիս: Օրինակ` 102 խաղասեղաններ ստացել էին լիցենզիաներ, սակայն հարկային մարմիններին ուղարկած տեղեկանքներում երեւացել էր, թե ընդամենը 40-ն է աշխատում: Մեկ սեղանի համար հաստատագրված վճարը ամսական 4 մլն դրամ է: Օրինակ` ընկերությունը ֆինանսների նախարարությունից ստանում է 12 խաղասեղանի լիցենզիա, բայց ասում է, թե իր մոտ աշխատում է 6-ը: Վերահսկիչ պալատի նախագահը այստեղ կոռուպցիոն ռիսկ էր տեսել եւ նշել, որ որքան լիցենզիա ստացել է, այդքանի համար էլ պետք է պետբյուջե վճարում կատարի: Ֆինանսների նախարարը նաեւ տեղեկացրեց, որ փոփոխվում է լիցենզիայի տրամադրման կարգը, օրինակ` պարզ լիցենզիայի տրամադրման գործընթացը դարձել է էլեկտրոնային: Այն հաջորդ շաբաթվանից կսկսի գործել, եւ լիցենզիա ստացողը նույնիսկ չի գնա նախարարություն: «Այսինքն` նրանք չեն էլ շփվելու, որ կոռուպցիոն ռիսկ առաջանա»,- կարծում է նախարարը: Հետագայում կպարզեցվի  նաեւ բարդ լիցենզիաների տրամադրման կարգը, ինչը, ըստ նախարարի, կոռուպցիոն ռիսկերը ոչ թե կրճատում է, այլ հավասարեցնում զրոյի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter