HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ընդդիմությունը կպայքարի միասնաբա՞ր

«Ժառանգության» պատրաստվում է նաեւ իր անվան տակ առաջ տանել ընտրական գործընթացները Ինչպիսի՞ն են հարաբերությունները Հայ ազգային կոնգրեսի հետ, հատկապես այն հայտարարություն համատեքստում, որ «Ժառանգությունն» այլեւս չի սատարելու Կոնգրեսին: Ի պատասխան այս հարցադրմանն այսօրվա ասուլիսում «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե կուսակցության անունից նման հայտարարություն չի հնչել: «Մեր պատգամավորներից մեկն արտահայտել է իր անձնական կարծիքը, որի իրավունքը ունի: Բայց ես կարծում եմ, որ ընտրությունների, դրանց ձեւաչափի, թեկնածուների մասին խոսելը հասունացած չէ»,- ավելացրեց նախկին արտգործնախարարը: Վերջինիս խոսքերով` կուսակցության հաղորդակցության ուղիները բաց են բոլորի, այդ թվում Կոնգրեսի համար. «Մենք հանդիպումներ ենք անցկացնում տարբեր խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ, մեզ մոտ նման բարդույթ կամ արգելք չկա»,- ընդգծում է կուսակցության առաջնորդը եւ հավելում, որ իրենք կողմնակից են այն ընդդիմադիր այլընտրանքին, որն ուժեղ է, համապարփակ, գաղափարական եւ կարող է քաղաքական արդյունք ապահովել հետագա սերունդների համար: «Մենք մեկ-մեկ դա արել ենք «Ժառանգության» ինքնության եւ շահերի հաշվին, բայց ես վստահեցնում եմ, որ նորից նախընտրելով միասնական պայքարը` քաղաքական արդյունք դարբնելու համար, «Ժառանգությունը» հիմիկվանից պատրաստվում է նաեւ իր լոգոյի, «Ժառանգության» անվան տակ նաեւ առաջ տանել ընտրական բոլոր պայքարները»,- ասում է Ր. Հովհաննիսյանը: Ըստ նրա` քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության հասնելու համար անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ղեկավարները եւ յուրաքանչուր ընդդիմադիր հասկանա մի պարզ ճշմարտություն. «Առանձին արահետներով գնալով` մենք չենք ունենալու այդ երանելի հաղթանակը ժողովրդի համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter