HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գագիկ Ծառուկյանը «գեներալ» կդառնա՞

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եկող խորհրդարանկան ընտություններում իր ղեկավարած կուսակցությունը ձգտելու է ստանալ ձայների 50+1 տոկոսը: Այս առնչությամբ այսօրվա ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը նշեց, թե Ծառուկյանի ասածին ամենալավը պատասխանել է ԱԺ նորընտիր փոխնախագահ, նախկին ՕԵԿ-ական, այժմ ԲԿՀ-ական Սամվել Բալասանյանը: Վերջինս ասել է, թե չկա մի զինվոր, որ չի երազում դառնալ գեներալ: «Բայց ամեն զինվոր չէ, որ կարող է գեներալ դառնալ»,- իր կողմից ասվածին հավելում է Կարեն Ավագյանը: «Այսինքն` Գագիկ Ծառուկյանը «գեներալ» չի՞ կարող դառնալ»,- հարցրին Ավագյանին, որն էլ ի պատասխան նշեց, թե հարցրեք Սամվել Բալասանյանին: «Բայց Դուք եք ասում, որ ամեն զինվոր գեներալ չի դառնում»,- համառեցին լրագրողները: «Դա էլ ընդունված բան է, խոսակցություններ են, խոսքերի շարք է, որ ոչ բոլոր զինվորներն են գեներալ դառնում»,- ասաց Կարեն Ավագյանը եւ հավելեց, թե չի ուզում հայտնել իր կարծիքը` արդյոք Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ «գեներալ», թե՞ ոչ: Ինչ վերաբերում է կոալիցիայում առակա տարաձայնություններին, Ավագյանի խոսքերով, դրանք միմիայն աշխատանքային բնույթի են, «որովհետեւ, եթե ավելի լուրջ տարաձայնություններ ունենային մեր կոալիցիոն գործընկերները, իրենք ուղղակի կոալիցիայից դուրս կգային»: Իսկ նախընտրական քարոզարշավը ՀՀԿ-ական պատգամավորը համեմատում է վազքի մրցումների հետ` նշելով, թե նշանակություն չունի` ով ինչպես է այն սկսում: Պարզապես էականն այն է, թե ում քաղաքական շնչառությունը կհերիքի հատելու եզրագիծը: «Եվ հավատացնում եմ ձեզ` 2012-2013թթ. քաղաքական շքերթը գլխավորելու է Հանրապետական կուսակցությունը, որովհետեւ, ըստ իս, 1,5-2,5 տարիների ընթացքում չի ձեւավորվի այն քաղաքական միավորը, որը կկարողանա Հանրապետական կուսակցության հետ մրցակցել,- ասում է Կարեն Ավագյանը,- էլի սպորտի լեզվին անդրադառնամ: Սպորտում կան տարբեր քաշեր: Հանրապետական կուսակցությունն այսօր քաղաքական դաշտում գրավում է գերքաշային կատեգորիան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter