HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վկան Թուրքիայո՞ւմ է

Կենտրոնի դատարանում շարունակվում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործի քննությունը: Երեկվա նիստում ամբաստանյալներից Արա Կարապետյանը հայտարարեց, թե իրականում գործում իբրեւ վկա ներգրավված Հարություն Ալեքսանյանը ոչ թե Թուրքիայում է, ինչպես շարունակում է «տեղեկացնել» ոստիկանությունը, այլ Երեւանում` Քանաքեռում գտնվող իր բնակարանում: «Շաբաթ օրը` երեկոյան, նա տանն է եղել, սեւ գույնի BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, համարանիշը` 63 261»,- ասաց Արա Կարապետյանը: Հիշեցնենք, որ ըստ նախաքննական մարմնի` Արմեն Ավետիսյանի տան գողոնը հենց Հարություն Ալեքսանյանն է հանձնել ԱԱԾ-ին: Մինչդեռ ամբաստանյալներից Սուրեն Մելքոնյանը դատարանին պատմել է, որ Կարապետյանի հանձնարարությամբ պայուսակն անձամբ է փոխանցել Արմեն Ավետիսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին` Կարենին, եւ որ ամենակարեւորն է` «ընդունում-հանձնումը» տեսագրվել է: Իսկ Հարություն Ալեքսանյանին դատարանը մինչ օրս չի կարողանում հարցաքննել, քանի որ ոստիկանությունից անընդհատ հայտնում են, թե վերջինս բնակության վայրից բացակայում է: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter