HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ազգի» խնդիրներին հանգիստ վերաբերվեք

Հորդորում է օրաթերթի բաժնետերը` Արա Աբրահամյանը Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը «Ազգի» օրաթերթի հիմնական բաժնետերն է: Սակայն այս թերթը ֆինանսական լուջ խնդիրներ ունի եւ գտնվում է ծանր կացության մեջ: «Ինչո՞ւ է այդպես»,- այսօր մամուլի ասուլիսին փորձեցինք պարզել հենց Արա Աբրահամյանից: «Դե գիտեք` ինչ կա: Ինչպես մեր բիզնեսն է վատ վիճակի մեջ գտնվում, այնպես էլ երեւի թերթը. բոլորս իրար հետ կապված ենք, դա բնական է: Նույնիսկ անհասկանալի կլիներ, որ մեկս լավ վիճակի մեջ լինեինք, մյուսս` վատ: Բայց գիտեք` ճգնաժամի հետեւանքները վերանում է, ինձ թվում է` արդեն նորմալ կլինի: Բայց ինձ չի թվում, որ այնքան վատ վիճակի մեջ է գտնվում («Ազգը»), որ այդպիսի հարց տաք: Որովհետեւ թերթը դուրս է գալիս»,- պատասխանեց Ա. Աբրահամյանը: «Բայց ֆինանսական դրությունը վատ է. աշխատավարձերը ցածր են»,- հարցին միջամտեց հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը` ասելով. «Դուք սխալ ինֆորմացիա ունեք»: «Չէ, չէ, չէ, կարող ա… դա ճգնաժամի հետեւանք է,- շարունակեց Ա. Աբրահամյանը,- ինչպես բիզնեսն է, Հյուսիսային պողոտան, ասում են` չի աշխատում, եւ դա էլ այդպես է: Բայց աշխատում ենք, չէ՞, մարդիկ դուրս ենք գալիս: Ինչքան գիտեմ, մենք («Ազգի») պարտքերը փակեցինք: Նորմալ է այսօր, ոչ մի խնդիր չկա»: «Համենայնդեպս, ես Մոսկվայից «Ազգի» թղթակիցն եմ, ինչ գրում եմ, առանց որեւէ պրոբլեմների տպվում է, եւ ամեն ինչը շատ նորմալ է: Ձեզանից իմացա, որ խնդիրներ կա»,- այս անգամ էլ զրույցին միջամտեց Լուսիկ Ղուկասյանը: «Չէ, խնդիրներ բոլորն ունեն, դուք չունե՞ք»,-հարցերց  Արա Աբրահամյանը: «Ունենք»,- պատասխանեցի: «Այդպես էլ «Ազգն» ունի. մի քիչ հանգիստ վերաբերվեք»,- եզրափակեց գործարար Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter