HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Մեր նպատակն է հաստատել հայերենը որպես 21-րդ դարի զարգացող լեզու»

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությունը. հիմնադրամը հետազոտել և ընտրել է լավագույն միջազգային դասագրքերը` դրանք Հայաստան ներմուծելու, հայերեն թարգմանելու և հրատարակելու նպատակով:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով` պետք է ոչ թե փակվել աշխարհի առաջ, այլ վերցնել լավագույն միջազգային փորձը, հայկականացնել և տեղայնացնել այն: «Եթե ավելի պարզ ասենք, թե մեր նպատակը որն է` գուցե անգամ (ես այդ բառից չեմ վախենում) արհեստականորեն հաստատել հայերենը որպես 21-րդ դարի կենդանի, զարգացող լեզու. այն, ինչ արել են մեր նախնիները 5-րդ դարում, ինչ արել են մխիթարյան հայրերը 18-րդ և 19-րդ դարում: Ես չեմ կարծում, որ այն ժամանակ դա ավելի հեշտ է եղել, քան այսօր, երբ մենք ունենք գոնե ֆորմալ պետականություն և շատ ավելի մեծ հնարավորություններ. դա միանգամայն իրական նպատակ է»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Արմեն Հովհաննիսյանը: Կարևոր է, որ «Այբը» պատրաստվում է իր աշխատանքի արդյունքը հասանելի դարձնել բոլորին: «Այբի» այս նախաձեռնության արդյունքում կմեծանա նաև համացանցի հայալեզու բովանդակությունը: Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այժմ սկսվել է նաև համակարգչային ծրագրերի տեղայնացման և Unicode-ի տարածման շարժում: «Սա է 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրվելը, այլ ոչ թե օտարինը վերցնելը և դա, փաստորեն, օգտագործելը (դա բոլորն էլ կարող են անել): Իսկ սա դժվար, բայց ճիշտ ճանապարհն է»,- ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter