HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համերգ-հանրահավաք` ի պաշտպանություն Թեղուտի

Վաղը՝ հոկտեմբերի 23-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի հուշարձանին հարող տարածքում՝ Կոնսերվատորիայի դիմաց, Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է համերգ-հանրահավաք՝ ի պաշտպանություն Թեղուտի անտառի և հայրենի բնության: Համերգ-հանրահավաքին մասնակցելու են հայտնի հասարակական գործիչներ, հնչելու է հեղինակային և ռոք երաժշտություն: Ելույթ կունենան Էդուարդ Զորիկյանը, Վահան Արծրունին, Լիլիթ Պիպոյանը, Ռոք երաժիշտներ Մհեր Մանուկյանը, Ծոմակ & Պինցետ պրոյեկտը և այլն։ Համերգին կհնչի նաև VOX խմբի` Թեղուտի անտառին նվիրված երգը։ Ի պաշտպանության Թեղուտի անտառի` իրենց դիրքորոշումն են արդեն հայտնել դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Երվանդ Մանարյանը, կինոռեժիսորներ Տիգրան Խզմալյանն ու Տիգրան Պասկևիչյանը, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հասարակական այլ գործիչներ, մտավորականներ ու բնապահպաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter