HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ավտովթար Երևանում. զոհեր չկան

Քիչ առաջ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, որի կիզակետում հայտնվել է 4 ավտոմեքենա` «Ֆորդ», «Լադա» և երկու «Ֆոլկսվագեն» մակնիշի:

Դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկը «Հետքին» ասաց, որ «Լադան» բախվել է «Ֆորդին», հետո իներցիայով վթարվել են նաև մյուս երկու ավտոմեքենան. «Ֆորդը» բախվել է «Ֆոլկսվագենին»:

Բարեբախտաբար, զոհեր չկան: «Ֆոլկսվագեններից» մեկի վարորդը` 1952թ. ծնված Վաղարշակ Պետրոսյանը, և նրա կինը` 1959թ. ծնված Ազնիվ Պետրոսյանը, վթարի հետևանքով ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Նրանք Այնթապից են: Երևան էին եկել` իրենց հիվանդ ազգականին այցելության: «Ֆորդի» վարորդը, որը հարվածել էր «Ֆոլկսվագենին», ինչպես նաև ոստիկանները հետաքրքրվում էին Վաղարշակի և Ազնիվի վիճակով և հոգ տանում նրանց մասին: Վաղարշակը սրտի հետ կապված խնդիրներ ունի:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո Վաղարշակ և Ազնիվ Պետրոսյաններին տեղափոխեց հիվանդանոց` ռենտգեն հետազոտություն անցնելու համար:

Վթարի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Ոստիկանները հետևում էին, որ երթևեկությունը չխափանվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter