HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևանի քաղաքապետարանը չէ՞ր ստացել «Հետաքննող լրագրողների» բողոքը

Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակված էր «Իջևանի քաղաքապետարանն ու քաղաքապետն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»» գործով բողոքի քննությունը։ Այսօրվա նիստում Իջևանի քաղաքապետարանի և քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ներկայացուցիչ Գևորգ Դավթյանը դատարանին հայտնեց, որ ոչ քաղաքապետը, ոչ էլ քաղաքապետարանը չեն ստացել «Հետաքննող լրագրողների» բողոքը և տեղյակ էլ չեն եղել այդ մասին, միայն երկու օր առաջ ինքը ստացել է բողոքը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը։ Նախագահող դատավոր Նախշուն Տավարացյանը, սակայն, գործում գտավ դատարանի ուղարկած` բողոքը վարույթ ընդունելու մասին ծանուցագիրը, որը թվագրված էր 09.08.2010 ամսաթվով։ Այդուհանդերձ, դատարանը բավարարեց Գևորգ Դավթյանի միջնորդությունը և հետաձգեց նիստը, որպեսզի հայցվոր կողմը ծանոթանա «Հետաքննող լրագրողների» բողոքին և պատասխան գրի։ «Հետաքննող լրագրողների» բողոք կքննվի նոյեմբերի 10-ին, ժամը 11։40-ին։ Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացրել էր հօգուտ Իջևանի քաղաքապետարանի և քաղաքապետի՝ պարտավորեցնելով «Հետաքննող լրագրողներին» «Ազգ» օրաթերթի և www.hetq.am կայքի միջոցով հերքել լրագրող Ոսկան Սարգսյանի «երկու հոդվածներում հրապարակված անհիմն տեղեկությունները` Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող փաստերը և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»: Դատարանը վճռել էր «Հետաքննող լրագրողներից» հօգուտ Իջևանի քաղաքապետարանի բռնագանձել 930 հազար դրամ` որպես փաստաբանական ծախս, ինչպես նաև 22 600 դրամ` որպես պետական տուրքի գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter