HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Իգոր Մուրադյան. «Շատ շուտով շատ բաներ կբացահայտվեն

Քաղաքագետ Իգոր Մուրադյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաեւ երեկ համացանցում տարածված տեսանյութին, ըստ որի` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ասում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն ու խնդրել չնպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քանի որ ընթանում են հայ-թուրքական բանակցություններ: ՀՀ նախագահի մամլո քարտուղարը տարածեց հերքում, որը, ըստ քաղաքագետ Մուրադյանի, իրականում ոչ թե հերքում, այլ կատարվածի վերաբերյալ մեկ այլ վարկած էր: «Ես այլընտրանք չեմ կարող առաջարկել: Ինչ-որ կա, կարող ենք եզրակացնել, որ, այո, նման բան ասվել է: Առավել ես, որ դա շատ նման է հայկական քաղաքական ոճին: Մեզ մոտ այսպես է` ինչ-որ խոսվում է տղաների միջեւ, կարելի է ասել նաեւ այլ երկրի նախագահին կամ փոխնախագահին: Եվ ոչ ոք չի մտածում, որ մի օր այն բացահայտվելու է: Իսկ որ բացահայտվելու է, հաստատ է, եւ շատ շուտով շատ բաներ դուրս կգան ջրի երես, այդ թվում` մեր դեսպանատների գործունեության մասին»,- ասում է Իգոր Մուրադյանը եւ հավելում, թե խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter