HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի 4 ակտիվիստներ բերման են ենթարկվել. պիկետը շարունակվում է

ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստների՝ Վահագն Գևորգյանին, Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին ոստիկանության աշխատակիցներն այսօր առավոտյան «Երևան» հյուրանոցի մոտից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիրմիր Կարապետյանը «Հետքին» տեղեկացրեց, որ երիտասարդներին ոստիկանության բաժանմունքում ծեծի են ենթարկել։ Այսօր` ժամը 12։00-ից, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ՀԱԿ-ի ներկայացուցիչները և մի խումբ անձինք բողոքի ակցիա են անցկացնում։ Նպատակն է՝ «Երևան» հյուրանոցում մեկնարկած «Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովի անդամներին տեղյակ պահել Հայաստանում կատարվող ապօրինությունների մասին։ 4 ակտիվիստներին ոստիկանության բաժանմունք են տարել առավոտյան 9։30-ի սահմաններում՝ պիկետի նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Վլադիմիր Կարապետյանի տեղեկացմամբ` ոստիկանության աշխատակիցները երիտասարդներից ապօրինաբար պահանջել են լքել տարածքը։ Երիտասարդները չեն ենթարկվել, ոստիկանները սկսել են քաշքշել նրանց և ծեծկռտուք են սարքել. «Փաստորեն, առևանգեցին նրանց»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։ Պիկետը տևելու է 6 ժամ։ Դեպքի վերաբերյալ ոստիկանությունը ևս տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ ոստիկանության ծառայողները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով են Երևանի Շ. Ազնավուրի անվան հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկել Արեգ Գևորգյանին (ծնվ. 28.07.1987 թ.), Սարգիս Ղազարյանին (ծնվ. 05.04.1992 թ.), Սարգիս Գևորգյանին (ծնվ. 05.04.1992 թ.) և Վահագն Գևորգյանին (ծնվ. 19.07.1991 թ.)։ Ըստ հաղորդագրության` նրանք նշված վայրում չեն ենթարկվել հասարական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ՝ պատռելով նրա համազգեստը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն։ Ոստիկանության լրատվության վարչությունից մեր հարցին, թե Կենտրոնի բաժնում երիտասարդներին արդյոք ծեծի ենթարկե՞լ են, պատասխանեցին, որ իրենք նման տեղեկատվություն չունեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter