HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա Թեղուտի խնդրին նվիրված միջազգային կոնֆերանս

Դեկտեմբերի 14-ին` ժամը 10:00-16:30-ը, Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս: Այն կազմակերպում են Թեղուտի պաշտպանության խումբ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունը և «Green Alternative» («Կանաչ այլընտրանք») վրաստանյան հասարակական կազմակերպությունը: Կոնֆերանսի նպատակն է բացահայտել և քննարկել փորձագետների ու ոչ կառավարական կազմակերպությունների մտահոգությունները` կապված Թեղուտի հանքավայրի հետ, որը տեղակայված է անդրսահմանային Դեբեդ գետի ավազանում` երկրաշարժերի ու սողանքների ենթակա տարածքում: Միջազգային կոնֆերանսին հրավիրվել են Հայաստանի և Վրաստանի պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների, հանքարդյունահանող ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների ու հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և լրագրողներ: Թեղուտի պաշտպանության խումբը հայտնում է, որ կոնֆերանսի նախօրեին կազմակերպվում է այցելություն Թեղուտ` հանքավայրի ազդեցությանը ենթակա տարածքը մասնակիցներին ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter