HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գնաճի պատճառով Հեղինե Բիշարյանն այս տարի շատ քիչ չիր է պատրաստել

«Բոլոր ընտանիքների բյուջեների վրա գների բարձրացումը ազդել է այնպես, ինչպես մեր ընտանիքի: Շատ դժգոհ եմ, և շատ վատ է»,- այսօվա մամուլի ասուլիսին ասաց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքերով` թանկացել է գրեթե ամեն ինչ` և մրգերը, և միսը, և պանիրը, և ձուն: «Քանի որ ինքս չիր պատրաստող եմ, ինձ համար շատ զավեշտալի գներ են և դժվարություն են առաջացնում: Ձեզ հյուրասիրելու համար չիր ունեմ պատրաստած, բայց շատ քիչ, այնքան չէ, որքան միշտ պատրաստել եմ»,- լրագրողներին ասաց Հեղինե Բիշարյանը: Լրագրողներից մեկը նշեց, որ գյուղատնտեսության նախարարը նշանակվել է ՕԵԿ-ի պորտֆելով, բայց ոլորտում աճ չի գրանցվում, վարչապետն էլ դժգոհ է: Հեղինե Բիշարյանն արձագանքեց, որ վարչապետը դժգոհ էր ոչ միայն գյուղատնտեսության, այլև ևս երկու նախարարությունից: ՕԵԿ խմբակցության ղեկավարը միայն ողջունում է, որ վեր հանվեն գյուղատնտեսության ոլորտում առկա թերությունները, և աշխատանքից հեռացվեն այն մարդիկ, որոնք լավ չեն աշխատում, քանի որ դա, ի վերջո, բխում է ժողովրդի շահերից: «Ո՞վ լավ չի աշխատում» հարցին Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Դե, հիմա հերթականությամբ բոլոր նախարարություններում հանձնարարություն է տրվել: Գյուղատնտեսության նախարարը ՕԵԿ-ի պորտֆելով է, բայց գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները ՕԵԿ-ական չեն, այնտեղ կան տարբեր մարդիկ, որոնք թերացել են, որոնց մասին վարչապետն ասաց: Ես չեմ ուզում կրկնել: Հիմա այդ հանձնարարությունների արդյունքում կտեսնեք` ովքեր կազատվեն աշխատանքից, և ովքեր են թերացել»: Գյուղատնտեսության ոլորտում առկա ծանր վիճակը Հեղինե Բիշարյանը միաժամանակ պայմանավորեց նրանով, որ այս տարի բազմաթիվ բնական աղետներ եղան, և բնությունը շռայլ չէր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter