HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Եթե տառականն էլ կողքով անցնի և իրեն, ասենք, մի փոքր խայթի, դա կսարքեն քաղաքական խնդիր»

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն անդրադարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ «Կոշ» ՔԿՀ-ում իր նկատմամբ բռնություններ են կիրառվում:

Պրն Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյանի հետ կապված` պնդում են, որ բանտում նորից ծեծկռտուք է եղել: Կխնդրեի` Ձեր գնահատականը տաք:

Դուք իսկապես հարցը տվեցիք այնպիսի մարդու, որը, 10 տարի այդ ճամբարներում, բանտերում անցկացնելով կյանքը, լավ տեղյակ է, թե հանցագործ աշխարհի կյանքը ինչպես է անցնում: Էնտեղ ամեն օր էլ` որոշակի ընդհարումներ, խոսակցություններ, հատկապես «Կոշ» քրեակատարողական հիմնարկը գիտենք` ինչ է. դա լրիվ քրեական հիմնարկ է կալանավորների առումով: Եվ ամեն օր էլ հնարավոր է: Բայց քանի որ այդ անձնավորության խնդիրը քաղաքականացված է, էդտեղ եթե տառականն էլ կողքով անցնի և իրեն, ասենք, մի փոքր խայթի, դա կսարքեն քաղաքական խնդիր: Այնպես որ մեծ մասամբ ավելի շուտ սարքվում է` քարոզչություն է արվում, քան թե իրականում կա:

Ի՞նչ եք կարծում` հարկավո՞ր է, որ հետաքննություն անցկացվի` անկախ նրանից, թե որ կողմն է իրավացի:

Հետաքննությունը, կարծում եմ` արդեն անցկացվում է հենց տեղում` այդ հիմնարկում: Եթե կարիք լինի, որ դա իսկապես լուրջ հետևանքներ ունի, ապա կարծում եմ` նաև ավելի ուրիշ մակարդակով հետաքննություն կանցկացվի: Իսկ ինչ վերաբերում է էդ անձնավորությանը, ինքը բավականին վերամբարձ հայտարարություններ ունի մարդկանց նկատմամբ, և չգիտես ինչու, իր թերթում շատերին վիրավորական է անվանում: Դա քաղաքական գործչի դրսևորում չէ: Քաղաքական գործիչը երբ խոսում է այդ տերմիններով, նա քաղաքական գործիչ չի. նա դեղին մամուլի ներկայացուցիչ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter