HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Օտարալեզու դպրոցների մասին օրինագիծն այս քառօրյայում չի քվեարկվի

Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամներն ասում են, որ ԱԺ-ն իրենց անակնկալի չի բերի

Ազգային ժողովի այսօր մեկնարկած հերթական քառօրյայում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին օրենքներում» փոփոխություններ նախատեսող օրինագիծը չի քվեարկվելու:

Այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ով դուրս եկավ ԱԺ-ից: Այս պահին ԱԺ-ի մոտ` Դեմիրճյան փողոցում, տեղի է ունենում բողոքի ակցիա, որը կազմակերպել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Մկրտիչ Մինասյանն ասաց, որ վաղը ԱԺ-ն քննարկվելու է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Այնուհետև ըստ Սահմանադրության և «ԱԺ կանոկակարգ» օրենքի` քննարկվելու է բյուջեն: Պատգամավորը չբացառեց, որ այս 2 խնդրի քննարկումը շարունակվի նույնիսկ քառօրյայից հետո` ուրբաթ օրը: «Եկուսն էլ շատ մեծ հարցեր են: Ուրիշ հարց` չեմ կարծում, որ հասցնենք»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Նա ասաց, որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին օրենքներում» փոփոխություններ նախատեսող օրինագիծը ենթադրաբար կքվեարկվի դեկտեմբերին: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը ևս կարծում է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում օտարալեզու դպրոցների վերաբերյալ նախագիծը չի քվեարկվի, իսկ թե արդյոք այն չի՞ կքվեարկվի քառօրյայի վերջին օրը` հինգշաբթի, նա համոզված չէ: Անկախ ամեն ինչից` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման փոքրաթիվ անդամներ քառօրյայի բոլոր օրերին կլինեն ԱԺ-ի մոտ և կհետևեն, թե ինչ հարցեր են քննարկում պատգամավորները:

«Հետևում ենք, անընդհատ կապի մեջ ենք մեր բարեկամ պատգամավորների հետ, ինֆորմացիա ենք ստանում ու մոբիլիզացնում ենք: Մենք շատ լավ տեղեկացված ենք` ինչ է կատարվում: Կարող եք համոզված լինել, որ մեզ անակնկալի չեն բերի, ու մենք անպայման 1-2 օր առաջ կզգուշացնենք, որ այս օրը անպայման քննարկվելու է»,- ակցիայի վերջում ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter