HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Արի ամուսնանանք», կամ ծիծաղեք դժբախտիս վրա

Դրվագ «Արի ամուսնանանք» հեռուստածրագրից.

- Այսօրվա մեր հերոսը Ռաֆայել Մելքոնյանն է: Մինչ իրան հրավիրելը տաղավար, դիտենք իրա մասին տեսանյութը,- Սոֆի Դեւոյան:

- Ռաֆայել, մասնագիտությամբ չեք զբաղվում, իսկ ինչո՞վ եք զբաղվում,- Ջուլիետա Ստեփանյան:

- Զբաղվում եմ շատ հաճելի, լավ գործով. երգում եմ,- Ռաֆայել:

- Վատիկը չի,- հաղորդման հյուրերից մեկը:

- Ռաֆայել, հաճա՞խ ես սիրահարվում,- Ջուլիետա:

- Կարելի է ասել` ամեն օր:

- Մալադեց, տղա,- հաղորդման հյուր:

- Ինչպի՞սին պիտի լինի աղջիկը, որ սիրահարվես,- Ջուլիետա:

- Գեղեցիկ. բոլոր աղջիկներն էլ գեղեցիկ են, բայց ես կընտրեմ ամենագեղեցիկին,- Ռաֆայել:

- Ի՞նչ ես կարծում, Ռաֆայել, աղջիկ ժամանակ ես գեղեցի՞կ եմ եղել,- Ջուլիետա:

- Հա, իհարկե, էսքան գեղեցիկ լեզուն, որ դուք ունեք...

Տաղավար են հրավիրում առաջին հարսնացուին` Կարինեին, ով «ուզում է իր կողքին տեսնել գեղեցիկ, բարձրահասակ, հաստատված եւ մի փոքր թմբլիկ տղամարդու»:

- Կարինե ջան, տղային սիրահարվելու համար ի՞նչն է կարեւոր քեզ համար,- Ջուլիետա:

- Դե, առաջին հերթին արտաքինն է կարեւոր:

- Ի՞նչ տեսակի տղաների ես սիրում:

- Սպորտային արտաքինով:

- Իսկ աչքե՞րը:

- Դե, չէ, աչքերն էդքան էլ կարեւոր չեն ինձ համար:

- Կընդունե՞ս ժլատ տղամարդու,- Սոֆի Դեւոյան:

- Եթե ինքը ժլատություն անի ու իրա սաղ փողերը ծախսի ընտանիքի համար, այ էտի շատ լավ ա: Եթե ժլատություն անի իր ընտանիքի հանդեպ ու ամբողջ փողերը ծախսի ընկերների վրա, այ էտի շատ վատ ա:

Այսպես, ամեն շաբաթ «ԱTV» հեռուստաընկերության եթերում դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը, պարուհի Սոֆի Դեւոյանն ու աստղաբանը որոշում են հայերի ամուսնության հարցը: Նրանք, ովքեր դիտել են հաղորդումը, երեւի թե սկսեցին մի լավ ծիծաղել, բայց ուզում եմ նշել, որ այստեղ խոսքն իրական ճակատագրերի եւ պատմությունների մասին է:

«ԱTV»-ում հանդիպեցի «Արի ամուսնանանք» հաղորդման ստեղծագործական կազմի հետ:  Ներկայացնում ենք մեր զրույցը պրոդյուսեր Հակոբ Հակոբյանի եւ խմբագիր Հրանուշ Կարապետյանի հետ:

Ո՞րն է ձեր հաղորդման նպատակը:

Հակոբ Հակոբյան - Առաջին նպատակն է` երիտասարդությանը կտրել փողոցային ծանոթություններից եւ մեր հաղորդավարների, հոգեբանի եւ աստղագետի միջոցով ճիշտ ուղու վրա դնել մարդկանց, նաեւ` ճիշտ խորհուրդներ տալ տարբեր իրավիճակներում հայտնված կամ ինչ-ինչ խնդիրներ ունեցող մարդկանց:

Մարդու անձնական խնդիրները եթերով ցուցադրելը որքանո՞վ է էթիկապես ճիշտ:

Հակոբ Հակոբյան - Իսկ ինչու՞ ոչ: Իրենք են ուզում խոսել, մենք չենք ստիպում նրանց: Պատմում են այն, ինչ ուզում են, ինչից չեն խուսափում: 

Բայց ձեր հաղորդմանը մասնակցելու են գալիս հասարակության, որոշ առումով խոցելի խմբի անդամները: Այսինքն` մարդը, որ կրթություն, նորմալ աշխատանք ունի, «Արի ամուսնանանք»-ի միջոցով չի ամուսնանա:

Հակոբ Հակոբյան - Մեզ մոտ մեծամասամբ գալիս են աշխատող մարդիկ, իսկ դա շատ կարեւոր է: Մարդն աշխատում է, ձգտում ինչ-որ բանի հասնել այս կյանքում: Թե նա ժամանակին սովորել է, թե ոչ, դա արդեն այլ հարց է: Նա այստեղ գալիս է ծանոթության եւ ամուսնության նպատակով: Մենք արդեն մեկ գրանցված ամուսնություն ունենք, ինչի համար շատ ուրախ ենք: Այսօր մենք ունենք մեծ թվով մեծահասակ մասնակիցներ, որոնց թիվը հարյուրավոր է:

Լավ, ենթադրենք` Դուք օգնում եք մեծահասակ կամ դժվարին կյանք ունեցող մարդկանց գտնել իրենց կեսին, բայց հեռուստադիտողները Ձեր հաղորդումը նայում են զուտ մասնակիցների վրա ծիծաղելու, ուրախանալու համար:

Հակոբ Հակոբյան - Թող ուրախանան, վա՞տ ա: Թող զվարճանան:

Էլ չեմ ասում, որ դժբախտ անձնական կյանք ունեցող աղջիկը, որ նկարահանվել է Ձեր հաղորդման մեջ, դարձել է սոցիալական ցանցերի ծիծաղի առարկան. Դուք դա նորմա՞լ եք համարում:

Հակոբ Հակոբյան - Դա արդեն զվարճացողների խնդիրն է: Էսօր մեր հասարակությունը ցանկանում է դիմացինին միշտ իրենից ավելի վատ վիճակում տեսնել: Մարդիկ կան, որ մտածում են` տես, ես 50 տարեկան եմ, չեմ ամուսնացել, իսկ այս աղջիկն ամուսնացել եւ դժբախտացել է. համենայնդեպս, ես ավելի ճիշտ եմ գործել: Դա է պատճառը, որ մեր ազգը սիրում է ուրիշի դժբախտ պատմությունը:

Հրանուշ Կարապետյան - Գիտեք, երբ որոշել էինք այս ծրագիրը հեռարձակել, մտածում էինք` Հայաստանում չի աշխատի: Ասում էինք` ոչ ոք չի մասնակցի: Բայց հարյուրավոր զանգերը, որ մենք ենք ստանում, խոսում են այն մասին, որ մեր հաղորդման նկատմամբ մարդիկ վստահություն ունեն: Իսկ եթե հեռուստադիտողն էլ ծիծաղում է, պետք չէ դրան այդքան վատ նայել: Հեռուստացույցը միայն նրա համար չէ, որ նստես ու լուրջ հաղորդումներ նայես: Մի քիչ էլ զվարճանք պիտի լինի:

Փաստորեն, Ձեր նպատակը հեռուստադիտողին զվարճացնելն է` այլոց պատմության հաշվի՞ն:

Հրանուշ Կարապետյան- Ոչ, ոչ: Եթե մեր նպատակը զվարճացնելը լիներ, կլիներ շոու ծրագիր... Դուք երիտասարդ եք, մի քիչ այլ կերպ եք ընկալում: Ես հասկանում եմ Ձեր հարցի իմաստը: Ինչո՞ւ չէ, նպատակը թող լինի նաեւ զվարճացնելը: Լեոնիդ Ենգիբարյանը պակա՞ս մարդ էր, որ ուրախացնում էր հայ ժողովրդին:

Հակոբ Հակոբյան - Կարելի՞ է Ձեզ մի հարց տամ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է այսօր պակասում հայկական հեռուստատեսությունում:

Որակը: 

Հակոբ Հակոբյան - Բացի որակից: Իմ կարծիքով, հայկական հեռուստատեսությանը պակասում է անկեղծությունը: Իսկ մեր մասնակիցներն այնքան անկեղծ են, որ կարող է հնչի մի հնդկերեն անհեթեթ երաժշտություն, ու իրենք պարեն, ուրախանան դրանով: Միգուցե դա քեզ համար ծիծաղելի է, բայց մասնակիցն այնքան անկեղծ է, որ մարդ եթե մի քիչ երկար մտածի, կասի` «հալալ ա» իրեն, որ եկել, այդպես հավեսով, անկեղծ պարում է:

Հաղորդավարներին ո՞վ է ընտրել:

Հակոբ Հակոբյան - Հաղորդավարների ընտրությունը ոչ ինձնով, եւ ոչ էլ գլխավոր խմբագրով պայմանավորված չէ: Մենք երբ սկսել ենք աշխատել հաղորդման վրա, իրենք արդեն ընտրված են եղել: Հաղորդավարների մասին լսել ենք շատ հակասական կարծիքներ: Այդ կարծիքներն առաջանում են, որովհետեւ կա հաղորդման ռուսական տարբերակը, որտեղ իդեալական հաղորդավարներ են ընտրված:

Ձեր հաղորդավարներին տրված է մարդկանց բախտը որոշելու հնարավորություն. որեւէ վերապատրաստում, դասընթաց անցնու՞մ են նմանատիպ հեռուստածրագիր վարելուց առաջ:

Հրանուշ Կարապետյան - Իրենք ամեն հաղորդումից առաջ ծանոթանում են մասնակցի կյանքի պատմությանը:

Նկատի ունեմ մասնագիտական վերապատրաստումները` սոցիոլոգիական, հոգեբանական, հաղորդավարական:

Հրանուշ Կարապետյան - Մենք ունենք աստղաբան, ով համաստեղությամբ շատ լավ կարողանում է որոշել այդ մարդու տեսակը, բնավորության գծերը: Իսկ հաղորդավարները երկու կանայք են, ովքեր ընտանեկան հարթ կյանք չեն ունեցել: Եւ բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով` հասել են այդ տարիքին: Ես ավելի հակված եմ իրենց կարծիքը լսել, քանի որ նրանք երկուսն էլ կյանք տեսած, աշխարհ տեսած կանայք են:

Ո՞րն է ձեր հաղորդման թերությունը:

Հակոբ Հակոբյան - Մեր հաղորդումն, ինչպես նշեցի, ունի ռուսական տարբերակ: Իհարկե, համեմատությամբ, մեր տարբերակը շատ թույլ է, բայց աշխատում ենք, սիրով ենք աշխատում, որ լավ որակ ունենանք:

Ինչու՞ է թույլ: Հաղորդման ձեւաչափը ներկայացվել է Ձեզ, մնում է կրկնօրինակել: Ինչու՞ միշտ չի ստացվում մի որակյալ բան ստեղծել:

Հակոբ Հակոբյան - Մի ամիս աշխատեք հեռուստատեսությունում եւ կհասկանաք, որ դա մի օղակ է, որտեղից թույլ լինելը սկսվում ու այնքան երկար է ձգվում... Եւ այդ թերությունները վերացնելու, լավ որակի հասնելու համար այնքան բան է անհրաժեշտ, այնքան մարդիկ, մտքեր ու փողեր են պետք: Հաղորդման մեջ մի լավ բան անելու համար այնքան խնդիրներ են առաջանում, որ այդքանի միջով անցնելուց հետո հաջորդ անգամ չես կարողանում նոր բան մտածել:

Դուք ամուսնացած չեք, չէ՞: Մի օր միգուցե Ձե՞զ հյուրընկալեն հաղորդմանը: Կամուսնանայի՞ք «Արի ամուսնանանք»-ի միջոցով ու խորհուրդներով:

Հակոբ Հակոբյան - Ես դա որպես շոու չեմ անի: Երբ զգամ, որ կարիք ունեմ ինչ-որ մեկի հետ ծանոթանալու կամ ամուսնանալու, կանեմ: Իսկ ինչո՞ւ չպետք է անեմ: Մենք շատ կոմպլեքսավորված ազգ ենք, ժողովուրդ...

Հ. Գ. Մեր ընթերցողներից Սիրանուշ Մանուչարյանը, իմանալով, որ որոշել ենք անդրադառնալ այս հեռուստածրագրին, պատմեց. «Մի հաղորդում եմ ընդամենը նայել, որտեղ հյուրն իմ նախկին երկրպագուներից մեկն էր: Ինչ ասես` չասաց իմ մասին. իբր ես չար ու խորամանկ մի էակ եմ եղել, որ իր կյանքը փչացրել եմ: Եւ ամենակարեւորը, նա վերջերս նշանվել էր, ու հենց նշանածին էլ հրավիրել էին` որպես թեկնածու: Իբր առաջին անգամ են հանդիպում: Մի կուշտ փորով ծիծաղեցի»:


Մեկնաբանություններ (26)

Հովհաննես Վարդանյան, Լրագրող
Այսքան անիմաստ, անհետաքրքիր Ձևով պատրաստված հաղորդում դեռ չէի տեսել: Ճիշտ է հեռուստաընկերությունը շատ կարճ ժամանակում հասավ մեծ հաջողությունների, որի վառ ապացույցն է հաղորդաշարը, սակայն հաղորդումը այդ հեռուստաընկերության միակ ԼՈՒՐՋ թերությունն է: Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնեն ոչ միայն իմ կոլեգաները, այլ նաև մարդկանց մեծ մասը: Ժամանակն է փոխել եթերի որակը....
Արսեն Մխոյան
ՇԱՏԵԼ ԼԱՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է, ԱՌԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒՑ ՀԵՇՏ ԲԱՆ ՉԿԱ: ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ ԱԶԱՏ ԵՐԿԻՐԱ ԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ՍՏԵՂԾԵՔ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՏՎՅԱԼ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ ՆՄԱՆ ԿԵՐՊ ԱՐՏԱՀԱԸՏՎԵԼ, ՆՐԱՆՑ ՄԵՆՔ ՇԱՏ ՈՒՐԻՇ ՏԵՂԵՌԻՑ ԳԻՏԵՆՔ ՈՒ ՀԱՍՏԱՏ ԻՐԵՆՑ ԱՐԱԾ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԻՄԻԱՅՆ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՆ ԱՐԺԱՆԻ: ՆՐԱՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀՈԳԻ ԵՆ ՆԵՐԴՆՒՄ ԷՏ ԱՄԵՆԻ ՄԵՋ, ՈՒ ՉԳԻՏԵՄ ՈՎ ՈՐՏԵՂԻՑ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՈՒ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ: ՆՐԱՆՔ ԷՏՔԱՆ ԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒ ԵՏՔԱՆ ԵՆ ԱՆՈՒՄ: ՏՈՈՈ ՄԵԿԸ ԼԻՆԻ ՁԵՁ ՀԱՐՑՆԻ ԴՒՔ ԻՆՉ ԷՔ ԱՆՈՒՄ ՎԱՓՇԵ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ????
ԱրՍԵՆ
.>Ղ
Lusine
ES ERBEQ CHEM DITEL AYS HAGHORDUM@ EV CHEM EL DITI. XAYTARAKUM EN MER AZGIN, AYO, BTACNUM EN. SOFI DEVOYAN@ SHAGAORTCUM E IR ANUN@ KARCELOV THE DRA HAMAR HAGORDUM@ KDITEN. ES SHAT XOR@ CAV EM APRUM AYN MARDAKNC HAMAR VORONQ GUMARI HAMAR MASNAKCUM EN AYS HAGHORDMAN@. ISK NEW YORKUM NMAN MI HAGHORDUM ERB ETER DURS EKAV EV HAGHORDAVARUHIN GRAGET CHER XOSUM DITOGHNER@ BOGHOQECIN EV HAGHORDUM@ PAKVEC. ETE CHEQ HAVANUM, BOGHOKEQ, Այսօրվա մեր հերոսը Ռաֆայել Մելքոնյանն է: Մինչ իրան հրավիրելը տաղավար, դիտենք իրա մասին տեսանյութը,- Սոֆի Դեւոյան: iran, ira, SA HAYEREN CHE.
noname
Joxovurd senc apush cragrerov mardkanc btacnum en, vor mardik chmtacen karevor baneri masin, aveli lava nayeq es hambal masonner@ inch xaxer en xaxum mer bolori glxin taraceq es vidion es arden Hayastanum el ka... Болезнь Моргелонов, Химиотрассы http://www.youtube.com/watch?v=d_szMdQb7AY kardaceq hamel http://rodonews.ru/news_1284996651.html ЧТО ОНИ НАД НАМИ РАСПЫЛЯЮТ... joxovurd jan zartneq, mez vochnchacnum en, isk menq es tavar cragrern enq nayum...(((
Կորյուն
Խոսելու կուլտուրայի իսպառ բացակայություն!!!! այո, իրոք որ ՞կյանք տեսած՞ հաղորդավարներ են, իրենց տգետ ռեպլիկներով: Զարմանում եմ, այս ամբողջ հայկական հեռուստաաշխարհում միթե չկային երեք (կամ գոնե մեկ) գեղեցիկ, հմայիչ, վայելուչ ու գրագետ հաղորդավարներ????? Ինչի ուղղակի արտատպել ռուսական տարբերակը??? Ավելի հետաքրքիր կլիներ, օրինակ, եթե հաղորդավարներից մեկը տղամարդ լիներ:
Armine
Inch tapakutyunneri vra ases vor pox chen caxsum.Amota. Yes dzer haxordman@ masnakcac txaneric mekin chanachum em u inkn el indz asel a vor zut zvarchanki hamar a masnakcum poxoci lezvov asac xjalu hamar
Manvel
անգյալ ու ապաշնորհների պես նստած սպասում են թե ռուսը կամ մեկ ուրիշը մի հաղորդում ստեղծի կամ մի նոր բան մտածի որ կրկնօրինակեն ու հետն ել խայտառակ լինեն, դուք լավ կանեք ընդհանրապես էկրաններին չերեվաք, նստեք տանը սեմուշկա չրթեք, դա ավելի բնականա ձեր տեսակին.
Արշակ Ադամյան
Հեռուստատեսությունը գնալով ավելի ու ավելի անճաշակություն է քարոզում մեր երիտասարդությանը: Ոչ միայն այս հաղորդումն է վատը, այլև շատ – շատերը: Ամբողջ եթերը լցնում են աղբով, որովհետեւ հեռուստադիտողին այսօր հիմնականում գրավում են ցածրաճաշակ հաղորդումներն ու սերիալները: Դրանցում սպանված է հայոց լեզուն, գրեթե ամեն ինչ անճաշակ է, ապազգային է ու հայ մարդու ինքնության համար՝ կործանիչ: Բայց շատ լսարան է ապահովում ու գովազդ բերում: Հեռուստատեսությունը պետք է լիներ իրական արժեքների քարոզիչը: Ի՞նչ է, մենք հայերս, որ այդքան սիրում ենք մեր մշակույթով գլուխ գովել, անգամ Եվրոպայի հետ համեմատվել, այդքան չկա՞նք, որ ուրիշի մտքերն ենք ընդօրինակում: Մերը չենք կարող ստեղծե՞լ: Ռուսականն ինչքան էլ լավն է, իրենց միջավայրինն է, մեզ հարմար չէ, որովհետեւ մենք եթերում ներկայանալի չենք, մեր ճաշակն ու մտածելակերպն ազդված է արդեն բավականին երկար ժամանակ եթերով փոխանցված աղբով: Ինչպես հաղորդավարների զգալի մասը, այնպես էլ հասարակությունը չի կարող տեսախցիկի առաջ մտքերն արտահայտել, բայց շատերն այսօր բարձր վարկանիշ են ձեռք բերել: Եթե պետությունն այս մասին չի մտածում, մշակույթի կամ կրթության նախարարություններն աչքերը փակում են այս ամենի վրա, էլ չգիտեմ, թե ով է փոխելու այս վիճակը: Երևի մի կես դար հետո մեր վիճակը ողբերգական կլինի, բայց մտածելակերպով ու ճաշակով այնքան ցածրացած կլինենք, որ ոչ էլ կնկանտենք:
Kevork
As inch amot paner en? Hayer bedk che tsikek as amerigian yev yevrobagan akhpanots medaselagerbeh hayoutian mech medne!
****
Հարգելի Հայ ժողովուրդ, կա միայն մեկ տարբերակ զերծ մնալու այս աղբից: Ուղղակի դեն նետեք ձեր հեռուստացույցը կամ էլ մոռացեք դրա գոյության մասին: Այդպիսով կխնայեք ձեր մտավոր և հոգեկան առողջությունը, զերծ կմնաք հոգին և միտքը կեղտոտող այս աղբից: Ուրիշ տարբերակ չկա, քանի դեռ որոշ ծաղրածուներ երկու կոպեկ փող աշխատելու համար պատրաստ են նման էշությունների, հույս չկա որ մի բան կփոխվի այս երկրում:
OLIK
ES MERA JOXOVURD...ESINCH CHISHT HODVACA ISK@ SRTOVSA.MI ANGAMEM TESEL U CICAXIC USHQS GNACELA,MARDKANC VRA CICAXELOV POXEN ASHXATUM.MI LAV BAN ANEIN CHQNNADATEINQ,INCHQAN ANMAKARDAK U MER HASARAKUTYAN@ VOCH HARIR BAN KA PITI @NDORINAKEQ?>?AMOTA USHQI EKEQ,2 KOPEKI HAMAR GNUM NKARVUMEQ U CAXXRI ARARKA DARNUM,VERJIVERJO MARDEQ CHE,KENNDANI CHEQ VOR JOXOVRDI ASACI HET HASHVI CHNSTEQ...ES HAXORDUM@ ETER CHPETQA HANVER U ESQAN ERKAR KYANQ CHPITI UNNENAR(MI QANI ETERN ELA SHAT ES TIPI HAXORDMAN HAMAR).
Lianna
Kardaci ev hodvac@ ev meknabanutyunner@, es inch vor tex u inch vor chapov hamadzayn em vorosh karciqneri het, bayc, ankexcutyun@ eterum gnahatum em , karcum em bavakan e eteric tesnel suttt demqeri, lsel shabatnerov mtacvac naxadasutyunner , u tesnel kexc demqeri, mievnuyn e poxocum amen inch erevum e... haxordum@ karcum em aysor petq e mer hasarakutyan@ : em bolor haxordumneri , filmeri u herustaserialnneri masin aysor andadar grum u boxokum enq, bayc ekeq mikichel menq mez govenq: Ete haxordman ashxatakicnerin havatanq, uremn kareli e nayev ays naxagic@ aveli barcr gnahatel, qan shat herustaserialner, u u bazum animast herustacragrer: Haxordavarnerin poxel kareli e Karcum em chisht kliner, ete ays haxordum@ varer orinak Lala Mnacakanyan@... tox mtaci ays masin ashxatox kazm@:
elen
anvorak ev tget nmanakum,grehik xoselavojov anjashak ev irenc tariqin u tesqin eterin anhamapatasxan hagnvacqov ev vojov haxordman varoxner,hyureri masin der barer chem gtnum aselu,uxaki sarsapeli e,haneq et haxordum@ eteric,da es chem miayn asum,ayl liq@ normal mtacoxutyan ter eritasardutyan anunic
Arshak
Evs mi himar anasun krknorinakutiun vor voch miain charje eter herarcakel ali amot a verchapes joxovurddddddd!!!!
narine
Զարմանում եմ ամեն անգամ, երբ ասում են կյանք տեսած կինա, կյանք տեսած մարդա, դժվար կյանքա ունեցել ու հեշտ չի հասել այդ ամենին /լավ գիտենք թե Հայաստանում ինչ ճանապարհներով են հասնում այդ ամենին/: Հետաքրքիրա, եթե Սոֆի Դեվոյանը կամ էլ մյուսը դժվար կյանք են ունեցել, ուրեմն իրենք կարող են ճակատագրեր որոշել ու չսխալվել? Եվ ով է մտածում որ դժվար կյանք ապրած մարդն ճիշտ որոշումներ է կայացնում. կամ այսօր ինչի են դրան կուռք սարքել? չեմ հասկանում: Հաղորդումը չեն դիտել, ցանկություն էլ չունեմ, հոդվածից արդեն հասկացա թէ ինչ կարգի մարդիկ են աշխատում այդ հաղորդման վրա, նույնիսկ լրագրողի հարցին կոնկրետ ու կիրթ պատասխան չեն կարողացել տալ: Միաժամանակ համոզված եմ որ իրեն հարգող, նորմալ մարդը այդ հաղորդմանը չի մասնակցի` կյանքի ուղեկից ընտրելու համար: Դա իսկապես շոու է ու մեր ազգի այսօրվա արվեստագետների միակ > աշխատանքի արդյունքը` ինչպես անեն որ հնարավորինս շատ նմանակեն այլոց, քանի որ իրենք սպառված են, դատարկություն, ոչինչ չունեն ասելու ու ներկայացնելու, միայն կարող են ընդօրինակել ու մեկ մեկ էլ իբր դատարկ հումորային հաղորդումներ պատրաստել: Խոսքս ոչ բոլորին եմ ուղղում, քանի որ իրականում կան մի երկու, երեք մարդիկ, որոնք իսկապես արժեքներ են: Սակայն անորակ ավելի շատ է:
Samuel Armen
The real concern here is that people are being entertained by such compromising 'entertainment'. There are plenty of artists, musicians, actors, cinematographers, writers, hosts and great minds in Armenia who could produce truly engaging work. The sad thing is that what we see is a cyclic compromise - beginning with a show of little value. It get's viewership, and the people's expectations of entertainment drop lower. Sociologically speaking, we emulate our environment (which includes television, of course). The next show could then offer an even lower grade of entertainment and this cycle can continue until we're literally watching ourselves become mindless. I agree with Razmik's suggestion, by the way. That article would circulate rather quickly, and there is plenty of content to provide such an expose in the future.
PUF
ES ANGRAGET HAXORDAVARNERIN NAYELUC SIRTS XARNUMA
amali
Մեր հայկական հեռուսատաեթերն ուղղակի անտանելի է, տեղական հաղորդումներն անհնար է դիտել: Երբ դիտում եմ ռուսական հաղորումները, թե հաճույք եմ ստանում /չեմ դիտում, իհարկե, անգամ իրենց ,,Արի ամուսնանանք,,-ը/, թե հիանում եմ հաղորդման կազմակերպման և մասնակիցների բարձր մակարդակով, թե ցավ եմ ապրում մեր իրականության հետ համեմատելով: Շատ տխուր է:
Գոհար, զինվորիս մայր
Այսքան պարզունակ, անբնական, գռեհիկ պատճենում երևի միայն մերոնք կարող էին անել... այդ արհեստածին, մեր հոգեկերտվածքի հետ ընդհանուր ոչինչ չունեցող դատարկաբանությունը որքան արագ հանվի եթերից, այնքան լավ... ռուսական տարբերակը բավականին հաջողված է...
razmik
There is little on Armenian TV that has any redeeming values. This show is surely aimed at entertaining the audience. These three old ladies offer nothing of insight to the young prospective couples. Hetq should follow up with an expose of other TV shows that portray violence against women in Armenia as being a natural occurence in male-dominated Armenia.
Nana
Amen angam haykakan yetery miacnelov tkhrukm em, te vorqan ijel e u der gnalov ijnum e mer azgi makardaky. uzum es tesnel geghecik demqer, eritasardutyun, aroghj hasarakarg, pokhareny tesnum es shat cacr voraki u ankarogh mi eritasardutyun, vory pordzum e kompleksneric dzebazatvel TV show galov u irenc cacr makardaky cuic talov. TV-n nra hamar e, vor mardkanc mot chashaky bardzracni, artnacni gegheciki zagcumyn u ynkalumy, voch te amen inch spani markanc mej. Isk haghordavary piti knoj geghecik orinak lini, vory chem karogh asel aid haghorman masin. Nakh petk e gaghecik khosel sovorel u artahaytel mtqery, heto bardzranal yeter. Amot e, erbeve petq e dadarecnen ais amotali haghordasharnern u serialnery.
ruzan
Հեռուստաընկերությունը չի՞ զգում, որ նման հաղորդումը իր վարկանիշն է գցում։ Միայն Ս. Դևոյանի կեղծ ժպիտը, կիսահայերեն–կիսառուսերեն կոտրատվելը բավական է շոու–ի տպավորություն ստանալու համար։ Եվ չի կարելի ծիծաղի առարկա դարձնձլ մարդկանց...
Asatur
Սրանք ստախոսներ են. ես գիտեմ, որ իրենք փող են տալիս մի տղայի, ով ամբողջ օրը մարդ է փնտրում, որ համաձայնի այս ծրագրին մասնակցել
Kristi
Rusnerin krknorinakelu poxaren irence tox stexcen. Anchashakner.
????
Isk es mi angam em nael ayd haxordum@,txan Armaviri marzic er,mtavor xndir unecox mard er,u haxordman hajord orn ira quyrikin tesa asac mez xaytarakec,horexbors txan ayd herusta@nkerutyunum e ashxatum inqn e hamozel tarel,ayd haxordumn uxxaki shou e,isk haxordavarnern uxxaki anbnakan derasanner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter