HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ն պատրաստվում է կրկին դիմել բնապահպանության նախարարությանը

Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ բնապահպանության բաժինը պատրաստվում է երկրորդ անգամ դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն: Բաժնին մտահոգում է կոմբինատում տարեցտարի կուտակվող թափոնների հարցը, որի լուծումը երկար ժամանակ է` չի գտնվում: Հայաստանում թափոնների իրացման հնարավորություն չկա, ուստի արդյունաբերական այս ձեռնարկությունը կուտակված թափոնների համար տարեկան վճարումներ է անում: «Ամեն անգամ թափոններ կուտակելով ու վճարումներ անելով` հարցը չի լուծվում: Ինչ-որ ելք պիտի գտնվի: Հիմնականում ավտոդողերի թափոնների հարցն է լուրջ, իսկ յուղերի, թղթի եւ փայտի թափոնները ինչ-որ ձեւով իրացնում ենք, պայմանագրային հիմունքներով հանձնում ենք կազմակերպությունների, մի մասն էլ ձեռնարկությունն է օգտագործում, իսկ ահա ավտոդողերի թափոնները ոչ մի կերպ չեն իրացվում: Եւ ամեն տարի պետությանը վճարումներ ենք անում: Սա ոչ միայն մեր ընկերությանն է վերաբերում, այլեւ արդյունաբերական մյուս ձեռնարկություններին»,- ասում է «Դինո գոլդ»-ի բնապահպանության բաժնի ինժեներ Հասմիկ Մկրտումյանը: Այս հարցով բաժինը դեռեւս 2008 թ. դիմել էր նախարարություն, որտեղ ասել էին, թե այդ առնչությամբ որեւէ պատասխան չունեն, քանի որ համապատասխան օրենք չկա հարցի կարգավորման համար: Կոմբինատի բնապահպանության բաժնի 2009 թ. հաշվետվության համաձայն` 10 տոննա կուտակված թափոն կա, որի 1 տոննայի վճարման արժեքը 500 դրամ է: Իսկ 2010 թ. երեք եռամսյակներին նախորդ տարում կուտակված թափոնների համար արդեն վճարել են 25 հազար դրամ: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter