HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ` հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման նպատակով

Հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հարկերի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթներում, որոնցով հստակեցվում են փոխկապակցված անձանց հարկային հարաբերությունները, կանոնակարգվում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծվող ապրանքների ԱԱՀ գանձման մեխանիզմները և հարկման այլ գործընթացներ։ Կարևորելով փոփոխությունները, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցը բուռն քննարկումներ է անցել, նաև քննարկվել է ԵվԲԱԽի նիստում, բացահայտվել են մի քանի հիմնախնդիրներ։ Համար մեկ խնդիրն այն է, որ խոշոր բիզնեսը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ մենք արտոնություններ ենք տալիս փոքր և միջին ձեռնարկություններին, և շատ հաճախ ստեղծում են ժամանակավոր ձեռնարկություններ, որոնց միջոցով կարողանում են ապրանքներ ներմուծել զրոյական դրույքաչափով, ձևակերպելով այդ ձեռնարկությունների վրա, որոնք գտնվում են ավելացված արժեքի հարկման շեմից ավելի ցածր ծավալ ունեցող ձեռնարկությունների շարքում։ Ըստ էության` այս փոփոխությունը, որ կատարում ենք, նպատակ ունի պաշտպանել փոքր և միջին բիզնեսն և թույլ չտալ, որ խոշոր բիզնեսը բաղդատվի մասերի և օգտվի հարկային արտոնյալ ռեժիմներից։ Դրա համար նաև մենք ներմուծում ենք փոխկապակցվածության ինստիտուտը և հնարավորություն ենք տալիս ՊԵԿ-ին այդպիսի դեպքեր բացահայտելու պարագայում կիրառել օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավորությունները, թույլ չտալ, որ խոշոր բիզնեսը խուսափի հարկերից։ Իմաստը սա է, և նման օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն պետք է միտված լինեն փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը, որպեսզի թույլ չտանք, որ փոքր և միջին բիզնեսի դաշտում հայտնվեն խոշոր ձեռնարկություններ։ Դրա համար այս նախագիծն ի սկզբանե պետք է հստակ ներկայացվի հանրությանը, որ հասկանալի լինի, թե ինչ խնդիր ենք լուծում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter