HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նայում են Հանրայինի լուրերը, բայց վստահում են «Շանթին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ 40-ամյա փորձ ունեցող Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Մամիկոն Չատինյանն ասաց, որ այսօրվա դրությամբ Հանրայինը առաջին տեղում է: Թե ինչով է Հանրայինն առաջին տեղում, Մ. Չատինյանը հետևյալ կերպ հիմնավորեց. «Ինֆորմացիոն ծրագիրը` «Հայլուրը» բոլորը նայում են: Նախ` ավելի ազատ են այդ լուրերը հեռարձակվում, երկրորդը` ամենամեծ դաշտն ունի Հանարային հեռուստատեսությունը` թեկուզ Հայաստանը և Ղարաբաղը վերցրած միասին, այսինքն` ամենաշատ նայվողն է»: Իսկ թե ինչով է առանձնանում «Հայլուրը», բանախոսի պարզաբանումը հետևյալն էր. «Նույն լուրերը, եթե նախագահականից է գալիս, բոլոր ալիքները ցույց են տալիս, եթե կան նյութեր, որ Հանրայինը ավելի շատ է ցույց տալիս, իսկ մյուս ալիքները վախենում են, որ կարող է մի բան ասեն` էս ինչ արեցիք»: -Այսինքն` Հանրայինին ավելի քիչ կասե՞ն,- հարցնում է ակումբավարը: -Հանրայինի նյութերը նույն թեմայի շուրջ ավելի շատ են, քան մյուս հեռուստաընկերություններում,- հիմնավորում է Մ. Չատինյանը: -Վստահության մակարդակով Հանրայինը զիջում է: 65 % դիտում է ընտրության շրջանում, վստահում է 30 %-ը, որովհետև 30  % է իշխանամետ,- հավելում է Ահարոն Ադիբեկյանը: -Ո՞ր ալիքին են ավելի շատ վստահում,- հարցում է Մ. Չատինյանը: -«Շանթին»: Դիտում է 30 %, վստահում է` 20 %-ը,- վկայում է Ա. Ադիբեկյանը: -Դե հիմա ինձ ասեք մի նյութ, որը «Շանթը» ցույց էր տալիս ավելին ասած, որ Հանրայինը ցույց չի տվել: -«Հարավկովկասյան երկաթուղիներ», ամենաթարմ նյութը,- նշում են լրագրողները: -Այն, որ ձեզ մոտ ցենզուռա գոյություն ունի, դա միանշանակ է,- միջամտում է սոցիոլոգը: -Իսկ ո՞ր ալիքում չկա: -Շատերում գոյություն չունի: Ասուլիսի վերջում Մամիկոն Չատինյանը հավելեց, որ բոլոր լրատվամիջոցներում գրաքննություն միշտ եղել և կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter