HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմանդոսի խորհուրդները Սեյրան Օհանյանին

«Խորհուրդները տալը շատ հեշտ է, բայց ես կուզենայի, որ Սեյրան Օհանյանը ինքն այդ հարցերը դներ, և մենք իրեն օգնեինք, այդ հարցերը լուծեինք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` պատասխանելով լրագրողների հարցեին, թե որն է, ըստ Կոմանդոսի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հիմնական բացթողումները, և ինչ խորհուրդ կարող է տալ  Կոմանդոսը նրան: Այդուհանդերձ, Արկադի Տեր-Թադևոսյանը կարևորեց մարդկային գործոնը, որը թուլանում է, իսկ դրա վրա բանակում պետք է աշխատեն թե հոգեբանները, թե մանկավարժները: Այդ աշխատանքը պետք է այնպես կազմակերպվի, որ հասկանալի լինի, թե ով է ի վերջո պատասխանատու նման դեպքերում, ով է ղեկավարում, և ոչ թե մի ավագ լեյտենանտի գտնեն ու մի քանի տարի դատապարտեն: Կոմանդոսի կարծիքով, բանակում առաջին հերթին պետք է երիտասարդները հոգեբանորեն ադապտացվեն` քաղաքացիական անձնավորությունից դառնալով զինվորական: Նրանց հետ պետք է 6 ամիս աշխատել, թույլ տալ նաև ծնողներին ևս մասնակցել, որ նրանք էլ միայն վատ կողմերը չտեսնեն. «Մարդու հետ պետք է աշխատվի»: Երկրորդը, ըստ Կոմանդոսի, երեխան պետք է կապ ունենա իր ծնողների, բարեկամների ու ծանոթների հետ: Երրորդը` պետք է մտածել, թե ինչպես կազմակերպել նրանց ազատ ժամանակը, որքան ազատ ժամանակ տրամադրել, այսինքն`զարգացնել մշակութային կողմը, երաժշտության, կինոյի և ժամանցի այլ միջոցներ ստեղծել, բարձր մակարդակի հասցնել գրադարանների հագեցվածությունը, մարզադահլիճները, մարզագույքը: «Բանակում ինքը զգա, որ տղամարդ է դառնում, ուժեղանում է: Մենք բանակ ենք ուղարկում, այնտեղից պետք է ուժեղ հոգով և ուժով դուրս գա,- կարծում է Արկադի Տեր-Թադևոսյանը,- միայն այդ ծրագիրը մեր ազգին կփրկի: Որ ասում են` միայն զենք ու զինամթերքով կհաղթեն, դրանով չեն հաղթի, մարդկային գործոնն է կարևոր միշտ ու ամենուր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter