HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Էս «նեղ մաջալին» ի՞նչ եք քննարկում

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը «Հայելի» ակումբի հյուրերն էին: Բանախոսը Հ. Հովհաննիսյանին ներկայացնելիս նշեց, որ նա Քաղաքագետների միության նախագահն է ու հավելեց, թե բոլորը ման են գալիս այդ միության քաղաքագետներին, բայց այդպես էլ չեն գտնում: «Վատ եք ման գալիս: Հիմա (իշխանությունները) քաղաքագետներին իրենց տեխնոլոգիայով համարում են կա՜մ «դհոլ», կա՜մ «հաճախորդ», դրա համար էլ ման են գալիս, բայց չեն գտնում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Լրագրողները խնդրեցին միության անդամներից մի քանիսի անունը թվարկել: Հովհաննիսյանը սկզբում հրաժարվեց` նշելով, թե ինքը «գործ տվող» չէ, որ վարչակազմին հնարավորություն տա «մարդկանց վրա աշխատելու համար»: Հետո տվեց Արման Նավասարդյանի, Էդիկ Մամիկոնյանի եւ Հայկ Քոթանջյանի անունները` շեշտելով, որ վերջինս այլեւս Քաղաքագետների միության անդամ չէ, քանի որ իշխանությունները նրան «վերբովկա» են արել. «Էս իշխանություններն ազդեցության լծակներ ունեն եւ կարող են քաղաքագետին, օրինակ, դարձնել մասոն եւ մասոնական լոժի անդամ` էն էլ Վաշինգտոնի»: Հովհաննիսյանը տարակուսեց, թե ինչու է «էս նեղ մաջալին» քննարկման առարկա դարձել Միությունը, երբ պանրի գինը կրկնապատկվել է, իսկ երկրի տնտեսությունն աղետի առջեւ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter