HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի 700 դպրոցներում կիրականացվի դպրոցական սնունդ ծրագիրը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեիրոմին, Իսրայելի Միջազգային զարգացման գործակալության` «MASHAV»-ի տնօրեն Հաիմ Դիվոնին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին և ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովային: Ոջունելով հյուրերին` տիկին Հարությունյանը նշել է Հայաստանի ավանդաբար արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի, մասնավորապես, Պարենի համաշխարհային ծրագրի հետ` կարևորելով վերջինիս կողմից իրականացվող դպրոցական սնունդ ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի վեց մարզի 700 դպրոցի  շուրջ 50 հազար դպրոցականի համար: Հանդիպման ընթացքում նշվել է, որ իրականացվող ծրագրի ամենախոշոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն շարունակվելու  է արդեն որպես ՀՀ պետական ծրագիր: Ծրագրի շրջանակում միջգերատեսչական ջանքերով ՀՀ կառավարության հովանու ներքո մշակվելու է դպրոցական  սննդի ազգային ռազմավարություն, որը կյանքի կկոչվի 2013 թվականից և միտված կլինի ՀՀ առնվազն տարրական դասարանների բոլոր աշակերտներին համապատասխան դպրոցական սննդով մատակարարմանը: Հյուրերը տեղեկացրել են, որ ծրագրին միանալու պատրաստակամություն է հայտնել նաև Իսրայելի կառավարությունը` համապատասխան վերապատրաստումներ իրականացնելու, խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու և կարողությունների հզորացմանը նպաստելու ուղղությամբ: Ըստ հանդիպման մասնակիցների` ներկայումս ընթանում են ծրագրի մշակման աշխատանքները, որոնք նախատեսվում են կյանքի կոչել 2011 թվականից: Կարողությունների հզորացմանը միտված գործընթացը նախատեսվում է իրականացնել ինչպես նախարարության, այնպես էլ մարզային և տեղական մակարդակներով: Ծրագրի դոնոր է հանդիսանում է ՌԴ կառավարությունը, որը 3 տարվա ընթացքում ծրագրին կտրամադրի շուրջ 8մլն դոլարի ներդրում: Եռամյա ծրագրի նպատակն է բարելավել դպրոցականների սնուցման վիճակը` նպաստելով տարրական դասարանի դպրոցականներ ունեցող ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը։ Ծրագրի շրջանակում ընդգրկված 1-4-րդ դասարանցիներին օրական մեկ անգամ կտրվի տաք կերակուր։ Նախնական փուլում ծրագրից կօգտվի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցների շուրջ 12.500 աշակերտ: Հետագայում նախատեսվում է ընդգրկել նաև Լոռու, Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները։ ՊՀԾ-ի աջակցությամբ դպրոցական սնունդ ծրագիր Հայաստանում իրականացվել է նաև 2002-2008 թթ., որում ընդգրկված է եղել տարեկան 25.000-30.000 աշակերտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter