HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

WikiLeaks-ի հրապարակումների հետեւանքներից մեկը

WikiLeaks կայքի հրապարակած ԱՄՆ պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերի կենտրոնում, ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, դեռեւս Թուրքիան է. «Ինչ-որ հակաթուրքական քայլեր կային, բայց այսօր խոսել, թե Միացյալ նահանգները նման քայլով կոնկրետ ինչ հարցեր է լուծում, իհարկե, շուտ է: Բայց դա կերեւա»: «Ո՞վ կարող է հենց այնպես 100 հազարավոր գաղտնի փաստաթղթեր տրամադրել մամուլին»,- հարցնում է քաղաքագետն ու ինքն էլ պատասխանում, որ իրականում նման պատահականություն չի լինում: Մ. Սարգսյանը հիշեցնում է հենց ԱՄՆ պաշտոնյանների տված այն մեկնաբանությունները, որ հիշյալ հրապարակումները կարող են մեծ ազդեցություն ունենալ միջազգային հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների վրա: Քաղաքագետ Սարգսյանը պատահական չի համարում նաեւ այն, որ WikiLeaks-ի հրապարակումները նախորդեցին Աստանայում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովին: Հրապարակման հետեւանքներից մեկն էլ նա համարում է հենց այն, որ «Աստանայում շատ տխուր միջոցառում է»: «Որովոհետեւ ստեղծվեց շատ ծանր մթնոլորտ: Ես չգիտեմ` պետության ղեկավարները հիմա ինչպես են իրենց զգում ԵԱՀԿ գագաթնաժողովում: Երեւի թե այդքան էլ դուրեկան չէ նման մթնոլորտում իրար հետ շփվելն ու խոսելը»,- ասում է քաղաքագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter