Նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝ 5-20 հազար դրամի դիմաց
Նախօրեին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել Երևան քաղաքի 46-ամյա մի բնակչուհու, որը 2009-2011 թթ. ընթացքում նպաստել է մի շարք կանանց պոռնկությամբ զբաղվելուն:
Վերջինիս անունը ոստիկանությունը չի հայտնում, միայն նշում է, որ նա 5000-ից 20 հազար դրամի դիմաց նի շարք կանանց միջնորդել է սեռական հարաբերության մեջ մտնել իր ծանոթ տղամարդկանց հետ:
«Կատարվում է քննություն»,- հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել