HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Օրենքն ընդունվել է, բայց թե ուր է ուղղվելու փոխհատուցումից հետո մնացած գումարը` հայտնի չէ

Ազգային ժողովն ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, սակայն չկան մեխանիզմներ, որոնք կհաստակեցնեն, թե ուր են ուղղվելու և ինչպես են օգտագործվելու այն ֆինանսական ռեսուրսները, որոնք ազատ կլինեն փոխհատուցումից հետո:

«Այսինքն` պատկերացրեք` եթե, ի դեմ պարտադիր ապահովագրության, մենք ունեցել ենք 100 միավոր մուտք, և դրա փոխհատուցման համար (ավտովթարների, 3-րդ անձի պաշտպանության առումով) մեր ամբողջ գումարային ծախսը եղել է 10 միավոր, ապա մենք հստակ պատկերացումներ չունենք 90 միավորի վերաբերյալ, թե դա որտեղ պետք է տեղադրվի, և մեր երկրին ինչպիսի օգուտներ պետք է բերի»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակացության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է վերոնշյալ օրենքին և երեկ հանդես է եկել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով: «Հասարակության ներսում առկա գործընթացներն արդեն իսկ փաստում են, որ քաղաքացիներն ունեն բացասական դիրքորոշում, քանի որ ի վիճակի չեն վճարելու և կյանքի կոչելու օրինագծի դրույթներից բխող պարտավորությունները: Այն մի կողմից բերում է ֆինանսական հավելյալ չնախատեսված ծախսերի, մյուս կողմից` ուղղված է մի քանի տնտեսվարողներին երաշխավորված գերշահույթներ ապահովելուն»,- նշվում է «Ժառանգության» տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Վարդան Բոստանջյանը, սակայն, համամիտ չէ «Ժառանգության» այս դիրքորոշմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter