HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռնպահ մնալը համարժեք է ցեղասպանության հարցում քվեարկության չմասնակցելուն

Կարծում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց Դաշնակցության խմբակցության պատգամավորներին և անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանին:

Դրանով, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նրանք, հաղթահարելով սեփական վերապահումները, քաղաքացիական խիղճ են ունեցել` կողմ քվեարկելու ԼՂՀ-ի ճանաչման մասին ՀՀ օրենքի նախագծին` արձանագրելով, որ սա իսկապես համազգային նախաձեռնություն է: «Ինձ համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության և անկախության ճանաչումը Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կողմից նույքան սկզբունքային է, արժեքավոր է, ողնաշարային է հայոց ինքնության և պետական շահի տեսակետից, որքան Հայոց ցեղասպանության և մեծ հայրենազրկման միջազգային ճանաչումը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս հարցում ձեռնպահ մնալը կամ ընդհանրապես քվեարկությանը չմասնակցելը նա համարժեք է համարում Հայոց ցեղասպանության հարցում քվեարկության չմասնակցելուն, քանի որ սրանք ազգային ինքնության ակունքներում պետական շահի մայրուղում գտնվող խնդիրներ են: «Եվ ինձ համար ցավալի է, որ ՀՀ ԱԺ-ն չկարողացավ իր ինքնիշխան լիազորությունը, իրավասությունն իրացնել թե հավաքական առումով, թե պատգամավորների առանձին քվեներով»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: Չնայած այս ամենին, Րաֆֆի Հովհաննիսյանը չի հուսահատվում` նշելով, որ կյանքն առջևում է, և մեկ տարի կա մինչև Արցախի հանրաքվեի 20-ամյակը: Եվ որպեսզի ԼՂՀ-ի ինքնիշխանությունը և պետականությունը չմնա չճանաչված, ինչպես ցեղասապնությունը մի շարք երկրների կողմից, անհրաժեշտ է, որ ճանաչման գործընթացը հասնի իր ավարտին մինչև 20 ամյակը: Պատգամավորը կարծում է, որ բանակցային գործընթացն արդեն կանխորոշված է այնքանով, որքանով Ադրբեջանի Հանրապետությունը որոշել է չճանաչել ԼՂՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանանի չճանաչումը պետք է հակարդրվի Հայաստանի ճանաչմամբ: «Ուշացել ենք, այո, բայց մենք պետք չունենք ճանաչումը դիտարկել` գերկարևորություն տալով բանակցային գործընթացի վրա եղած ազդեցություններին կամ ընդհանրապես համաձայնություն հայցելով Ադրբեջանից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ուստի, ըստ բանախոսի, ԼՂՀ-ի իշխանությունները պետք է հստակեցնեն, թե ինչ են ուզում ՀՀ-ից և միջազգային հանրությունից: Երեկ ԱԺ-ի քվեարկությունից, կամ ինչպես բնորոշեց Րաֆֆի Հովհաննիսյանը` չքվեարկությունից հետո ոչ ոք չի կարող մեղադրել միջազգային համայնքին, համանախագահներին, առանձին պետություններին, որ նրանք ևս չեն դիտարկում ԼՂՀ-ի պետականության հարցը. «Դա մեր պատասխանատվության ոլորտից է, մեր մեղքն է, և երեկվա քվեարկությունը որքան էլ հարգելի են տարբեր մոտեցումները, այնուամնայնիվ մենք շատ լուրջ հարց ունենք,  մեր երկրի, մեր պետականության ժամանակակից ճշմարտության պահն է, և մենք պիտի կարողանանք 20-ամյակին ընդառաջ այս հարցը լուծել»: Նախագծի ընդդիմախոսների հիմնական հակափաստարկին, թե այլևս ինչի շուրջ պետք է բանակցել, եթե նախագիծն ընդունվեր, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ գուցե Աստանայում լավատեսության հիմքեր եղել են, բայց մենք ավելի ենք խորացրել եղած փակուղին կամ մտել ենք հերթական մի փակուղի: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ԼՂՀ-ի կարգավիճակը հստակեցվի, բազմաթիվ հարցեր կմանային ճշգրտելու` թե Հայաստանի անվտագնության, թե գաղթականների բազմակողմանի ու համապարփակ վերադարձի մեխանիզմների ու փուլերի, թե մշակութային ժառանգության խնդիրների, ինչպես նաև ԼՂՀ- և Ադրբեջանի միջև սահմանների վերջնական ճշգրտման մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter