HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում սպանվել է հայազգի գործարարը

Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում հայտնաբերվել է ալկոհոլային արտադրանքի վաճառքով զբաղվող «Լուդինգ» ընկերության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի դիակը: Գլխին հրազենային վնասվածք ստացած Խաչատրյանի մարմինը եղել է Դաեւյան խաչմերուկի N 2 տան մոտ կայանված նրա «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում:

«Synews.ru»-ի փոխանցմամբ` իրավապահների նախնական տվյալներով` սպանությունը եղել է պատվիրված: Իսկ ՌԴ Քննչական հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ «Սպանություն» հոդվածով հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է նախաքննություն: Ոչ սպանության գործիքի` զենքի տեսակի, ոչ էլ հանցագործության հանգամանքների մասին որեւէ բան դեռեւս չի ասվում: Միայն ռուսական «Life News»-ը, վկայակոչելով ականատեսներից մեկին, տեղեկացնում է, որ 61-ամյա Արա Խաչատրյանը դեռ դեկտեմբերի 9-ի երեկոյան իր «Ինֆինիտի»-ով ժամանել է հիշյալ հասցե, մեքենայից դուրս է եկել ու շարժվել սրճարանի ուղղությամբ: Հաջորդ` ուրբաթ օրն առավոտյան ատոմեքենան դեռ կանգնած է եղել նույն տեղում եւ ամբողջ օրն այդպես էլ մնացել է: Միայն երեկոյան ժամանել են իրավապահներն ու մեքենայում հայտնաբերել սպանված Խաչատրյանին: «Լուդինգ» ընկերությունը հիմնադրվել է Արթուր Վարժապետյանի եւ Արմեն Շահնազարյանի կողմից 1993 թվականին: Այն Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների խոշորագույն մատակարարներից է եւ ՌԴ տարածքում ունի 21 մասնաճյուղ: Ընկերության կայքէջի համաձայն, մշտապես ընդլայնելով տեսականին` «Լուդինգ»-ն ավելի քան 1500 անուն ալկոհոլային խմիչքներ է ներմուծում Ֆրանսիայից, Իտալիացից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից, Ուրուգվայից, Հարավային Աֆրիկայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Ճապոնիայից, Չինաստանից եւ Հայաստանից: Հայաստանում «Լուդինգի» գործընկերը Երեւանի կոնյակի, գինու, օղու «Արարատ» կոմբինատն է, որի սեփականատերը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ: Երեւանի կոնյակի, գինու, օղու «Արարատ» կոմբինատը «Ռուսաստանի դաշնային «Կրեմլյովսկի» առեւտրի տուն» ձեռնարկության հետ պայմանագիր է կնքել`«Կրեմլյան մրցանակ» («Kremlin Award») կոնյակի թողարկման վերաբերյալ, որի արտադրությունն արդեն իսկ սկսված է: Հենց «Kremlin Award» կոնյակի թողարկման կապակցությամբ էլ Երեւանի «Արարատ» կոմբինատը համաձայնագիր է ստորագրել ռուսական ներկրող «Լուդինգ» ընկերության հետ: Լուս.` «Synews.ru»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter