HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշումը կհրապարակվի Ամանորից առաջ

Երկու տարուց ավելի տեւող Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դատական վեճը դեռ չի ավարտվել: Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը մեկ անգամ արդեն վճիռ էր կայացրել հօգուտ  «Հետաքննող լրագրողների», սակայն Իջեւանի քաղաքապետը բողոքարկել էր այն, եւ երկրորդ վճիռը կայացվել էր հօգուտ Իջեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետի: Դեկտեմբերի 27-ին վերաքննիչ դատարանը կհրապարակի արդեն «Հետաքննող լրագրողների» բողոքի որոշումը: Իջեւանի քաղաքապետը «Հետաքննող լրագրողներից» պահանջում է հերքել Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանի հոդվածները, որոնք տպագրվել էին «Հետաքննող լրագրողների»  «Հետք» ինտերնետային թերթում եւ արտատպվել «Ազգ» օրաթերթում: Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նաեւ պահանջում է 930 հազար  դրամի փաստաբանական ծախսերի փոխհատուցում: Նախորդ նիստում դատաքննությունն ավարտվել էր, եւ նախագահող դատավոր Նախշուն Տավարացյանը որոշման հրապարակման օր էր նշանակել, սակայն նշանակված  օրը տեղեկացրել էր, որ նորից դատաքննություն է լինելու, եւ դատավորը կողմերին հարցեր ունի: Երեկ կայացած նիստում դատավորը Իջեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետի ներկայացուցչին հարցրել է, թե արդյո՞ք Իջեւանի քաղաքապետարանն արդեն վճարել է փաստաբանին: Փաստաբանը պատասխանել է, որ իրեն արդեն վճարել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter