HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերքվել է Զարուհի Պետրոսյանի ինքնաթունավորման և աստիճաններից գլորվելու հետևանքով մահանալու վարկածները

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին Զարուհի Պետրոսյանը մահացավ ամուսնու դաժանաբար  ծեծի հետևանքով: Եվ արդեն մեկ տարի ընթանում է այդ գործով դատավարությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին դատական բժիշկենր պրն Սարգսյանը և պրն Մելիքյանը: Պրն Մելիքյանը հայտնեց, որ դիահերձման ժամանակ ինքը չի նկատել որևէ թույնի ազդեցություն Զարուհու մարմում: Այսպիսով, պաշտպանական կողմի վարկածը, թե Զարուհին մահացել է ինքնաթունավորումից , հերքվեց:

Հերքվեց նաև այն վարկածը, թե Զարուհի Պետրոսյանի վնասվածքների և մահվան պատճառը աստիճաներից գլորվելն է: Բժիշկ Սարգսյանի խոսքերով, նա չէր կարող ունենալ նման վնասվածքներ աստիճաներից ընկնելու ժամանակ:

Այնուհետև պաշտպանական կողմը ներկայացրեց մի շարք միջնորդություններ, որոնց թվում.

1. արտաշիրիմում և կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կատարել: Միջնորդությունը մերժվեց:

2. նորից դատարան հրավերել վկաներ Ասիա Զախարյանին, Դավիթ Հակոբյանին և Հայաստան Պետրոսյանին:

3. Զարուհի Պետրոսյանի հեռախոսը կրկին զննելու մասին:

4. Յանիս Սարկիսովի համար նշանակել դատահոգեբուժական հետազոտություն:

Այս ամենից հետո մեղադրող կողմը հանդես եկավ հատարաությամբ, թե բոլոր վկաները հարցաքնվել են և տվել են իրեն ցուցմուքները, որտեղ ամեն ինչ շատ պարզ է, իսկ այս ամենը, ըստ մեղադրող կողմի, կատարավում է միայն անհարկի դատը հետաձգելու համար:

Դատավորը մերժեց բոլոր միջնորդությունները և համարեց դատաքննական շրջանը ավարտված: Երկու կողմերին տրվեց 10 օր ժամանակ վիճաբանության փուլին անցնելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին` ժամ 12:00-ին:

P. S. Դատարանի բակում ամբաստանյալ Յանիս Սարկիսովի եղբայրը, վրդովված դատարանի վերաբերմունքից, հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայն հայտարարեց, «Նատուռի վերջ ես Եվրոդատարան եմ դիմում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter