HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքային տարածքին մոտենալ դեռևս հնարավոր չէ (լրացված, լուսանկարներ)

Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածում` 25-րդ կմ-ի վրա 150 մետր երկարությամբ սողանք է տեղի ունեցել: «Հետքի» լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ սողանքի տարածքում մեքենաներ են մնացել, սակայն քանի մեքենա է մնացել, կան զոհեր, թե ոչ, դեռևս հայտնի չէ: Ոստիկանության աշխատակիցները ճանապարհը երկկողմանի փակել են, և լրագրողներին դեռ հստակ տեղեկություններ չեն հաղորդում: 

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները, սակայն նրանք էլ  չեն կարողանում մոտենալ սողանքի հատվածին և սպասում են: Այս պահի դրությամբ դեպքի վայր չեն ժամանել փրկարարական ջոկատները սողանքի տակ մնացածներին օգնելու համար:

Նախնական տեղեկություններով` նույն տարածքում երկու օր առաջ սողանք էր տեղի ունեցել: Տարածքում բեռնատար մեքենա էր ընկել, այդ օրն էլ ճանապարհը երկկողմանի փակել են, որպեսզի էքսկավատորները հանեն բեռնատարին, իսկ մեքենաները սպասելիս են եղել:

Այժմ «Հետքի» լրագրողը գտնվում է սողանքային հատվածի մոտ և հայտնում է, որ փլված մասում երեք մեծ բեռնատարներ կան` ընկելու վտանգի տակ, իսկ Դեբեդ գետում մթության մեջ տեսանելի է շրջված մարդատար` «Ժիգուլի» մակնիշի մեքենա: Դեպի Նոյեմբերյան տանող հատվածում կռունկ կա` կախված վիճակում: Տեսանելի են նաև արտասահմանյան մակնիշի մեքենաներ` հողերի մեջ խրված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter