HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովրդական կուսակցությունը ծանուցում է

«Այսօր Մատենադարանի հարակից տարածքում տեղի ունեցավ Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության բազմահազարանոց հանրահավաքը, որի ընթացքում կուսակցության առաջնորդը հայ ժողովրդի անունից ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջների տեսքով ներկայացրեց վերջնագիր. 1. Անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: 2. Երկրում վերականգնել արդարությունը: 3. Կանխել արտագաղթը: 4. Անհապաղ իջեցնել գազի, էլեկտրոէներգիայի, ջրի սակագները: 5. Կանխել գնաճը: 6. Վարկեր` 7 տոկոսից ոչ ավելի: 7. Փոքր բիզնեսին հաստատագրված հարկ` 10 հազար դրամ: 8. Լիարժեք վարձատրել յուրաքանչյուրին: 9. Սոցիալական զամբյուղը դարձնել բարոյական: 10. Առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը: 11. Բարձրացնել կենսաթոշակները: 12. Ճանաչել ավանդները: 13. Բարձրացնել անապահով խավերի նպաստը: 14. Ապահովել անվճար բուժօգնություն անապահով խավերին: 15. Երիտասարդությանը հատկացնել առաջնահերթ տեղ: Եթե իշխանություններն իրավիճակի համակարգային փոփոխության կտրուկ քայլեր չձեռնարկեն, ապա փետրվարի 28-ի հաջորդ հանրահավաքում Ժողովրդական կուսակցությունը կոչով կդիմի հայ ժողովրդին` գնալ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների»: Ժողովրդական կուսակցության մամուլի ծառայություն 19.01.2011

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter