HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Պոլիկլինիկաներում հակադիաբետիկ դեղամիջոցների սուր պակաս կա

Ըստ «Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանի` տարվա մեջ ինսուլիով և հաբերով ապահովվում է շաքարային դիաբետով հիվանդների միայն մոտ 30 %-ը: Բամինե Բաղրամյանը մինչև 2009 թ. աշխատել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում, որտեղ 2009 թ. հաշվառված է եղել շաքարային դիաբետով հիվանդ մոտ 6.000 մարդ:

6.000-ից 2.000-ը եղել են Բամինե Բաղրամյանի հիվանդները: Էնդոկրինոլոգի խոսքերով` 1.500 հիվանդի համար ինքն ամսական կարող էր ստանալ 60 տուփ «Դիաբետոն»: Ամեն տուփի մեջ 60 հաբ կա: Այսինքն` բժիշկը, ամսական ստանալով 360 հաբ, իր ամեն հիվանդին նույնիսկ 1 հաբ չէր կարող տալ: «Ես արդեն 1,5 տարի չեմ աշխատում պոլիկլինիկայում: Ինչքան գիտեմ, գնալով վատանում է վիճակը, ոչ թե լավանում է»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց նա: Հակադիաբետիկ պրեպարատները` ինսուլինը և հաբերը, պոլիկլինիկաներին տրամադրում է առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում: Պոլիկլինիկան, ըստ իր հիվանդների թվի, հայտ է ներկայացնում նախարարությանը` դեղորայք ստանալու համար: «Որ պոլիկլինիկա էլ մտնեք, հերթի քանակից կարող եք իմանալ` շաքարի բժիշկը որտեղ է նստում: Այնքա~ն մեծ է հերթը, այնքա~ն շատ են այդ հիվանդները: Հիվանդ մարդիկ` բարձր շաքարով, որպես կանոն` տարիքով, գալիս են 2-3 ժամ հերթ են կանգնում, որ հասնեն բժշկի, ու բժիշկն իրենց ասի. «Գիտեք, դեղ չկա»»,- ասաց Բամինե Բաղրամյանը: Նրա խոսքերով` հիվանդները զանգահարում են նախարարության թեժ գիծ և պատասխան ստանում, որ ինսուլինը կարող են ստանալ իրենց պոլիկլինիկայից: «Եթե պոլիկլինիկան չի ստանում, որտեղի՞ց տա: Այսինքն` խնդիրը գալիս է վերևից` առողջապահության նախարարությունից, որը առայժմ չի կարողանում կազմակերպել աշխատանքը այնպես, որ պոլիկլինիկաները առանց ընդհատման ստանան այդ ինսուլինը և հաբերը»,- ասաց էնդոկրինոլոգը: Ինչ վերաբերում է «Երևան» բժշկական կենտրոնին, ապա այն ինքնաֆինանսավորմամբ է գործում, և հիվանդանոցում չկա պետպատվերի շրջանակներում սպասարկում: Բժշկական կենտրոնում վերջին 3 տարում շաքարային դիաբետով հիվանդների թիվն ավելացել է: Եթե 2007 թ. կար 70 հիվանդ, ապա 2010-ին նրանց թիվը հասել է 130-ի: «2010 թ. 130 հիվանդ զրկվել է ոտքից տարբեր մակարդակներում: Մեզ մոտ գալիս են, երբ արդեն բուժվելու հույս չկա. առնվազն մատն է հեռացվում, մաքսիմում` ամբողջ ոտքը` ազդրից սկսած: Ցավոք սրտի, այդ հիվանդները չունեն պետական հովանավորություն` և բուժում ստանալու, և հետագա սոցիալ ադապտացման, որը բավականին դժվար է, երբ մարդը ոտքից զրկվում է»,- ասաց Բամինե Բաղրամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter