HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կանխատեսվում է շաքարային դիաբետով հիվանդների թվի աճ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` ներկայումս աշխարհի ամեն 4-րդ բնակիչը հիվանդ է շաքարային դիաբետով: Կանխատեսվում է, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում այս 25 % ցուցանիշը կհասնի 33 %-ի, այսինքն` շաքարային դիաբետով հիվանդ կլինի մեր շրջապահի մարդկանցից յուրաքանչյուր 3-րդը:

«Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանի խոսքերով` Հայաստանի ցուցանիշները շատ չեն տարբերվում միջազգային ցուցանիշներից, և եթե նույնիսկ տարբերվում են, ապա արագորեն հասնում են միջազգային ցուցանիշներին: «Շաքարային դիաբետը բավականին լուրջ հիվանդություն է: Արտասահմանում շատ անգամ ասվում է, որ դա ոչ թե հիվանդություն է, այլ ապրելակերպ: Սակայն դա ճիշտ չէ: Դա սխալ ապրելակերպի հետևանք է»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Բամինե Բաղրամյանը: Հիվանդության հիմնական պատճառներն են սնվելու և աշխատելու սխալ ռեժիմը, ցածր շարժունակությունը, որը հանգեցնում է ճարպակալման: «Ճարպակալումն էլ հետագայում բերում է շաքարային դիաբետի: Որպես կանոն` ճարպակալում ունեցող հիվանդների 95 %-ը վաղ թե ուշ ձեռք է բերում շաքարային դիաբետ հիվանդություն: Չհիվանդանալու առաջին պայմանը ճիշտ ապրելակերպն է»,- ասաց Բամինե Բաղրամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter