HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Դաշնակցությունը» հիբրիդ է, «Ժառանգությունը»` վերապահումներով ընդդիմություն, իսկ ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն տարբեր ուժեր են

Տիգրան Կարապետյանը` ընդդիմության մասին

«Ինձ թվում է` Լեւոն Զուրաբյանը երիտասարդ է, մի քիչ զգացմունքներին է տրվում: Ես բարի մարդ եմ, ես չեմ համարում, որ պետք է ինչ-որ մեկին գցես, որ ինքդ աճես: Յուրաքանչյուրը պետք է իր կշիռն իր գործողություններով ավելացնի: Եթե իրենք ձգտում են մեկին գցել ու դրանով հեղինակություն ձեռք բերել, դա սիրուն քայլ չի»,- ասում է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` պատասխանելով այն հայտարարությանը, որ արել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ընդդիմության չափորոշիչների մասին:

Կարապետյանի համար տարօրինակ է իրենց հանրահավաքների նկատմամբ ՀԱԿ-ի վերաբերմունքը. «Խի, իրենք չե՞ն տեսնում, որ ժողովուրդը վաղուց է լցված ատելությամբ, եթե չեն տեսնում, ուրեմն հեռատես չեն, եթե հեռատես չեն, ո՞նց են կրկին ղեկավարելու երկիրը»:

ՀԱԿ-ից ձայներ վերցնելու միտում ունենալու հարցին ԺԿ նախագահը կտրուկ է պատասխանում. «Մենք այնքան ձայներ ունենք, որ կարող ենք մի քիչ էլ ՀԱԿ-ին տալ: Եթե մենք մարդկանց իրազեկելու հնարավորություն ունենանք, ամբողջ Հայաստան աշխարհը, ինչու չէ` սփյուռքը կլինի մեր կողքին, որովհետեւ մեր մղումը արդար է, մենք ասում ենք` հանուն արդարության: Մեր պահանջը մեկն է` արդար երկրում արդար ապրել»:

Տիգրան Կարապետյանն իրարից տարանջատում է ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն. «ՀԱԿ-ին ես շատ լավ եմ վերաբերվում, ՀԱԿ-ի մեջ կա շատ բարոյական, պայքարի միտված մարդկանց մեծ հատված, բայց դա չէի ասի ՀՀՇ-ի մասին: Իմ համախոհները որոշ դեմքերի չէի ցանականա տեսնել իմ կողքին եւ գուցե հիասթափություն ապրեին այդ կապակցությամբ»:

Թե ովքեր են այդ դեմքերը, Կարապետիչը չմանրամասնեց: Վերջինիս համար անընդունելի է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսը, որով առաջնորդվում են ՀԱԿ-ն ու իշխանությունը: ՀԱԿ-ի վերաբերյալ իր խոսքում Կարապետիչը կիրառեց նաեւ «այսպես կոչված ընդդիմություն» արտահայտությունը, որովհետեւ, ըստ նրա, «ընդդիմությունը մենք ենք, մենք դա հայտարարել ենք, եւ ժողովուրդը դա ընդունել է»:

Ըստ ԺԿ նախագահի` ընդդիմադիր դաշտի ուժեր են նաեւ «որոշակի վերապահումներով` «Ժառանգությունը», «Դաշնակցությունը»` իր տեսակի մեջ, աճեցված հիբրիդ: Բայց կա ազգային հատված, որը հայ ժողովրդին ցանկանում է նորմալ ապրել: Բայց ես կցանկանայի, որ մենք ոչ թե մտքերով լինենք ընդդիմադիր կամ անկյուններում փսփսանք, այլ հենց իշխանության դեմքին ասենք մեր այլակարծությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter