HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Հայկ Բաբուխանյանը կրկին վիրավորվել է

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստն ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի, վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի խմբագիր Աբել Միքայելյանի:

Պատճառը Report.am-ում հրապարակված Էդիկ Անդրեասյանի «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածն է և նույն հոդվածի շուրջ ընթերցողներից ստացված արձագանքները

ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը պահանջում է հերքել report.am կայքում հրատարակված «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածը, քանի որ, ըստ հայցվորի, հոդվածը և դրա տակ արտահայտած կարծիքները վիրավորել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Նա դրա համար նաև 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում:

Այսօրվա նիստում դատարանը քննարկում էր այն, որ պատասխանող Էդիկ Անդրեասյանի պատասխանը հայցապահանջին հրապարակայնորեն վիրավորանք է` ուղղված հայցվոր Հայկ Բաբուխանյանին: Հայցապահանջում Հայկ Բաբուխանյանն ընդգծել է, որ Էդիկ Անդրեասյանի հայրանունը անհայտ է, ի պատասխան այդ պնդմանը` Էդիկ Անդրեասյանն արձագանքել է, թե Հայկ Բորիսի Բաբուխանյանի հայրանունը չի ապացուցում, որ Բորիսը նրա հայրն է: Դատարան ներկայացված պատասխանում վերոնշյալ արտահայտությունը հայցվոր Հայկ Բաբուխանյանը հրապարակային վիրավորանք է համարում:

Դատավոր Ա.Մելքումյանը նախապատրաստական փուլը ավարտված հայտարարեց, և դատաքննության օր նշանակեց հոկտեմբերի 25-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter